Հինգշաբթի , 28 Մայիսի 2020
Սկիզբ / Սփյուռք / ԱՄՆ-ում ՀՀ քաղաքացիներն օգնության կարիք ունեն

ԱՄՆ-ում ՀՀ քաղաքացիներն օգնության կարիք ունեն

ԱՄՆ-ում ՀՀ քաղաքացիներն օգնության կարիք ունեն
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել․

«Հարգելի հայրենակիցներ,
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված` չվերթների չեղարկման պատճառով, ԱՄՆ արևմտյան նահանգներում և հատկապես Հարավային Կալիֆոռնիայում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ են մնացել, որոնց մի մասը անհապաղ օգնության կարիք ունի ՝ դեղորայքի, ֆինանսական, կեցության և այլ խնդիրներ հոգալու առնչությամբ։
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կոչով դիմում է ԱՄՆ արևմտյան նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին և մասնավոր ընկերություններին աջակցություն ցուցաբերելու համար՝ ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր չվերթների չեղարկման հետևանքով ստիպված ժամանակավորապես գտնվում են ԱՄՆ-ում:
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն օժանդակություն ցուցաբերել ՀՀ նշված քաղաքացիներին խնդրում ենք կապ հաստատել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ (818) 696-6078 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստով, հետևյալ հասցեով՝ armeniaconsulategen@gmail.com»
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ովքե՞ր եւ ինչպե՞ս կարող են վերադառնալ ԱՄՆ

Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ Լոս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով