Հինգշաբթի , 28 Մայիսի 2020
Սկիզբ / Հասարակություն / Փաշինյանը «Ճ» կլասի անվանեց նախորդ իշխանությունների վարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը.Ռոբերտ Մարգարյան

Փաշինյանը «Ճ» կլասի անվանեց նախորդ իշխանությունների վարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը.Ռոբերտ Մարգարյան

ԱԺ-ում հերթական հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը «Ճ» կլասի անվանեց նախորդ իշխանությունների վարած Հայաստանի արտաքին քաղաքականությունն, որն այսօր ոչ թե փոխվում է, այլ ստեղծվում է:

Ցանկացած խոհեմ ու արդար մարդ կարող է հաստատել, թե որքան ցինիկ ու անիմաստ է սեփական երկրի 30-ամյա արտաքին քաղաքականության հասցեին երկրի ղեկավարի հնչեցրած նման վիրավորական հայտարարությունը:
Հիշենք, որ նույն այդ «Ճ» կլասի արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանի իշխանություններին հաջողվել է փոխադարձ հարգանքի սկզբունքի հիման վրա միաժամանակ ամենասերտ հարաբերություններն ու տնտեսական համագործակցություններն ունենալ միանշանակ տարբեր բևեռներում գտնվող պետությունների ու կառույցների հետ: Անդամակցելով ԵԱՏՄ-ին նաև համագործակցության համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ: Իրանի դեմ պատժամիջոցների ամենածանր պայմաններում պահպանել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները միաժամանակ վայելելով ԱՄՆ-ի հարգանքը: Նույն այդ ««Կներես, մի խփեք մեզ» արտաքին քաղաքականության շնորհիվ առաջին անգամ Հայոց Ցեղասպանության հարցը դարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության բաղադրիչ տարրն ու այդ մասին հայտարարվեց ՄԱԿ-ի ամբիոնից: Բոլորս հիշում ենք Վատիկանի Ս. Պետրոսի տաճարում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին Պապի կողմից մատուցված պատարագը: Ի վերջո նույն այդ արտաքին քաղաքականության շնորհիվ տարիներ շարունակ հնարավոր է եղել պայքարել ադրբեջանական նավթային դոլարների ու խավիարային դիվանագիտության դեմ ու մի թիզ հող չզիջել:
Երևի թավշյա իշխանությունների ստեղծած արտաքին քաղաքականության շնորհիվ է որ Հայաստանում իշխանափոխությունից հետո ԱՄՆ կատարած երկու մեծածախս այցերի լավագույն արդյունքը մինչ օրս եղել է Կալիֆորնիայի նահանգապետի հետ Հայաստանի վարչապետի հանդիպումը մեկ էլ նախագահի մոմե արձանի հետ լուսանկարը: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ալիևի հետ հայտնի բանավեճն էլ կարծում եմ բոլորս հիշում ենք:
Ռոբերտ Մարգարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայաստանի Հանրապետությունում ստիպված ենք բողոքներ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի և նրա «Հեղափոխության պահապանների» դեմ Yerkirtsiraniyerkirtsirani

2019 թվականի հոկտեմբերի 5-ին քաղաք Երևանի Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող «Հայելի» ակումբի գրասենյակի վրա տեղի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով