Սկիզբ / Հասարակություն / Բարև Պողոս, կլինի արդեն երկու տարի է, ինչ դու քեզ ղեկավար ես կարգել բառերի մերկ թագավորին

Բարև Պողոս, կլինի արդեն երկու տարի է, ինչ դու քեզ ղեկավար ես կարգել բառերի մերկ թագավորին

Բարև Պողոս, կլինի արդեն երկու տարի է, ինչ դու քեզ ղեկավար ես կարգել բառերի մերկ թագավորին։ Երկու տարի է, ինչ դու քեզ կտրել ես իրականությունից ու ապրում ես բառերի թագավորությունում։ Հաճելի է, ինչ խոսք, լսել բառեր, որոնք գալիս են քո սրտից, քանի որ այդ բառերը լսելով՝ դու կարող ես նույնիսկ սեփական անհաջողությունների մեղավորներին վերևներում փնտրել։ Քո ղեկավարը տեսնելով, որ դու բառերի կարիք ունես՝ քեզ ամեն օր ու ամեն ժամ կերակրում է դրանցով։

Ինչո՞ւ ես դու աննդհատ սնվում բառերով, կամ, եթե քեզ դուր է գալիս այդ սնունդը՝ ինչո՞ւ ես դու անընդհատ նիհարում։ Չես զգում, որ հոգսերդ նույնն են, վարկերդ ավելացել են, կյանքդ երջանիկ չէ։ Ու որ ամենակարևորն է՝ չես զգում, որ արդեն երկու տարի է քեզ ամեն հնարավոր ու անհնար ձևով չարացնում են, քեզ հեռացնում են քեզնից, քեզ հեռացնում են քո արժեքներից։ Ինչո՞ւ ես վաճառել արժեքներդ, Պողո՛ս, ինչու՞ ես սեփական կամքով ամեն արժեքավորն ու ամեն լուսավորը մատաղ արել քո մերկ թագավորի համար։ Միթե չես զգում, որ այսքան ժամանակ քո ղեկավարները սնվում են քո միամտությունից։ Դու նրանց քո հույսն ու հավատն ես տվել՝ դրանով սնելով չարին։ Դրա համար ես քո տվածի փոխարեն ժանտ ու կեղտ ստանում ամեն օր ու ամեն ժամ։
Խելքի արի, տղա՛, քո ղեկավարը սեփականաշնորհել է այդ բառերը, որ դո՛ւ, այ միամիտ, մտածես՝ այդ բառերն ուրիշ սեփականատերեր չունեն։
Մի պահ մտածիր, որ այս երկու տարում դու թուրքից, պատերազմից, վտանգից ավելի քիչ ես խոսել, քան սեփական երկրիդ մեջ թշնամիների որոնումից։ Մի պահ հասկացիր, որ երկու տարի է, ինչ քո բերանից հային սիրելու, հային հարգելու, իրար միանալու միտք չես արել։ Դա են քեզ տվել՝ քեզնից վերցնելով քո արժեքները։ Շարունակիր նույն ոգով Պողոս, խոնարվիր ղեկավարիդ, փռվի մինչ գետնին նրա համար, պաշտիր նրան, ու նրանից որպես պարգև աննդհատ ստացիր ամեն զզվելին ու ամեն վատը։ Եթե դու ուշքի չես եկել, ուրեմն դու դրան էլ արժանի ես։ Իսկ երբ աչքերդ բացվեն, ոչ ոքի չմեղադրես։ Այն որ քո ուղեղն ու հոգին լափել են՝ եղել է միայն ու միայն քո թողտվությամբ։
sergey.yarmaloyan
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի գերխնդիրը. բացառել ալենսիմոնյաններին

«Այո»-ի ու «ոչ»-ի քարոզը Հայաստանում, կարելի է ասել, սկսված է, և սկսվել է այն դեռ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով