Հինգշաբթի , 28 Մայիսի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / «Ժողովուրդ».Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կկալանավորվի

«Ժողովուրդ».Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կկալանավորվի

«Ժողովուրդ». Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը` այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը:

Նշենք, որ միջնորդությունը դատարան էր ներկայացվել ավելի քան մեկ ամիս առաջ: Այս ընթացքում դատական նիստերը կայացել, ապա հետաձգվել են. պաշտպանական կողմն իր հերթին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավորին, բացարկի միջնորդություն՝ քարտուղարին, որոնք մերժվել են:
Մինասյանը, հիշեցնենք, որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով