Երեքշաբթի , 14 Հուլիսի 2020
Սկիզբ / Հասարակություն / Վանեցյանը կդառնա՞ այլընտրանք Նիկոլ Փաշինյանին

Վանեցյանը կդառնա՞ այլընտրանք Նիկոլ Փաշինյանին

Չնայած հեհետհեղափոխական շրջանի սկզբում կարծես թե «ընդդիմոթյուն» ասվածը Հայաստանում սկսել էր կրել պայմանական բնույթ (առավել ևս կենսունակ ընդդիմության մասին է խոսքը), սակայն այժմ, գուցե ողջ ամբողջ թափով, կարծես թե սկսել են ընթանալ լուրջ խմորումներ, իսկ ընդդիմության դաշտն էլ յուրատեսակ բյուրեղացման մի շրջափուլում է հայտնվել:

Այս բյուրեղացման յուրատեսակ դրսևորումներից մեկն էլ, թերևս, Արթուր Վանեցյան քաղաքական գործչի ծնունդը պետք է համարել: Չնայած խորքային իմաստով նույն արտախորհրդարանական ընդդիմությունը միատարր չէ, սակայն ակնհայտորեն նկատվում է հստակ միտում՝ առնվազը քարոզչական դաշտում հանդես գալու միասնական ճակատով: Խոսք գնալ մրցակցության մասին՝ առնվազը տեսանելի բնույթ կրող, չի կարող:
Ահա այս իրավիճակում է, որ Արթուր Վանեցյանն այժմ փորձում է դառնալ քաղաքական լիարժեք գործոն, ձեռնոց նետել իշխանութուններին՝ հանդես գալով երրորդ ուղու դերում ու ջանալով չնույնականացվել ո՛չ հեղափոխական թիմի, ո՛չ էլ հեղափոխությամբ տապալվածների հետ՝ չնայած գաղտնիք չէ, որ Վանեցյանին շատերը շարունակում են ինչ-որ իմաստով նույնականացնել Միքայել Մինասյանի՝ Սերժ Սարգսյանի փեսայի հետ:
Այն, որ Հյաստանում ընդդիմության կարիք իսկապես զգացվում է, այն, որ այլևս նման բնական պահանջ առկա է հասարակության մեջ, գործնականում անհերքելի ճշմարտություն է: Ակնհայտորեն շատ հարցերում հասարակության՝ իշխանություններից ունեցած ակնկալիքները չեն արդարացել, իսկ սա ինքնաբերաբար առաջ է մղել ներկաներին այլընտրանք գտնելու խնդիրը, որի դերում էլ այժմ փորձելու է ակտիվորեն հանդես գալ Վանեցյանն ու նրա կուսակցությունը:
Այժմ ՀՔԾ-ի ուշադրության կենտրոնում հայտնված ԱԱԾ նախկին տնօրենը (Վանեցյանն ուշադրության կենտրոնում հայտնվց հատկապես այն բանից հետո, երբ Միքայել Մինասյանը մայիսի 2-ին պատմեց այն մասին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հռոմում հանդիպել է իրեն ու առաջարկել սիմվոլիկ գումար վճարել, դադարեցնել պայքարը Փաշինյանի դեմ և այլևս Հայաստան չվերադառնալ) լուծելու մի քանի խնդիր ունի:
Առաջինն այն է, որ նա փորձելու է դաշտում կայանալ որպես ինքնուրույն, բոլորից անկախ ու ոչ մեկի հետ չնույնացվող բևեռ: Երկրորդ ամենակարևոր խնդիրը, որ ծագելու է դրանից հետո, մինչև վերջ գնալու պատրաստակամության հարցն է լինելու՝ հաշվի առնելով այն, որ մեծ է հավանականությունը, որ իշխանությունները կարող են և հակաքայլեր ձեռնարկել Վանեցյանի դեմ ու ավանդական դարձած միջոցներով փորձել զսպել նրան:
Եվ վերջապես բոլորն իսկապես պետք է համոզված լինեն, որ Վանեցյանի միջոցով մի ինչ-որ երրորդ ուժ կամ անհատ չի փորձելու իր խաղը տանել: Խոսքը նախևառաջ Միքայել Մինասյանի մասին է, ում ստվերից ազատվելու խնդիր Վանեցյանն այսպես թե այնպես ունենալու է՝ առնվազը հնարավորինս ընդլայնելու սեփական համակիրների շրջանակը: Առանց ոմանցից պատշաճ դիստանցիա պահպանելու Վանեցյանը չի կարողանալու լուծել իր առաջ դրված խնդիրը՝ Փաշինյանին այլընտրանք դառնալու:
Անկախ այն բանից, թե այս կամ այն կառավարության արդյունավետւթյունը որքան է, հասարակությունը պետք է ունենա իրական այլընտրանքի հնարավորություն: Դա է պահանջում պետության շահը, դա է, որ բացառելու է լճացումը: Ուստի՝ բոլորի հավաքական շահերից է բխում քաղաքական դաշտում իրական այլընտրանքի կայացումն ու ազնիվ քաղաքական խաղը, որ յուրաքանչյուր ուժ պարտավորված է լինելու տանել՝ ցանկալի արդյունք գրանցելու համար: Հակառակ պարագայում պարտվելու են բոլորը, բայց նախևառաջ հասարակությունը:
Ալեքսանդր Գրիգորյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ուշքի ե՛կ, հա՛յ ժողովուրդ, արայիկհարությույանական հիդրան քանդում է քո գոյատևման հիմքերը՝ Լեզուն, Հավատքը, Ընտանիքը

ՖԲ-ով սովորաբար հանդես չեմ գալիս։ Բայց գալիս է մի պահ, լռելն անհամեմատ դժվար է, քան …