Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2020
Սկիզբ / Հասարակություն / ՄԵԶԱՆԻՑ ՀԵՏՈ ԹԵԿՈՒԶ ՋՐՀԵՂԵՂ

ՄԵԶԱՆԻՑ ՀԵՏՈ ԹԵԿՈՒԶ ՋՐՀԵՂԵՂ

ՀՀ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցությունը քննարկում է ՍԴ-ի հարցը առանց հանրաքվեի լուծելու տարբերակները: Այս մասին տեղեկացրել է արման բաբաջանյանի «Առաջին լրատվական»-ը բացահայտելով քննարկվող «կոշտ» եւ «փափուկ» երկու լուծումները: Համաձայն առաջին տարբերակի Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխությունների միջոցով ավարտված է համարվում 7 դատավորների լիազորությունների ժամկետը եւ միաժամանակ 7 նոր դատավորների թեկնածության առաջադրում է կատարվում: Մյուս լուծման համաձայն կիրառվում է պաշտոնավարման 12-ամյա ժամկետի սահմանափակում, որից հետո դադարեցվում են ՍԴ 3 դատավորների եւ նախագահի լիազորությունները եւ ընտրվում են նոր դատավորներ ու նախագահ:

Նկատի առնելով կորոնավիրուսի եւ արտակարգ դրության հետեւանքով ստեղծված պայմանները կարծես թե պիտի բացառված համարել հանրաքվեի միջոցով ՍԴ-ի հարցը լուծելու հնարավորությունը, իսկ դատական իշխանությունը յուրացնելու համար քննարկվող մյուս երկու տարբերակները հղի են լուրջ վտանգներով, որոնց մասին դժվար թե տեղյակ չլինեն «Իմ քայլը» խմբակցության անդամներն ու իրավական հարցերում նրանց խորհրդատուներն, այդ թվում կինոյի գլխավոր սցենարիստ-ռեժիսոր Վահե Գրիգորյանը: Բանը նրանում է, որ ՍԴ-ի հարցը լուծելու համար նրանց կողմից քննվող լուծումներն ավելի վաղ կիրառվել են Լեհաստանի իշխանությունների կողմից եւ արժանացել են ԵՄ-ի ամենալուրջ ու կոշտ վերաբերմունքին, ընդհուպ մինչեւ պատժամիջոցների կիրառում:
Հարց է ծագում թե իմանալով այդ մասին ինչն է իշխանություններին մղում ամեն դեպքում նման քայլի գնալու:
Առաջին հայացքից դա կարող է իշխանությունների օրակարգում գտնվող այն հարցերը լինեն, որոնք ինչ-որ փուլում կարող են ՍԴ-ում քննարկման նյութ դառնալ, սկսած Արցախի հիմնահարցից ու Ստամբուլյան կոնվենցիայից վերջացրած ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով:
Միեւնույն ժամանակ հարցը կարող է ունենալ մեկ այլ պատասխան: Թվում է, որ նույնիսկ «Իմ քայլը» խմբակցությունը եկել է այն համոզման որ ստեղծված իրավիճակում ներկա գումարման ԱԺ-ը երկար կյանք չի կարող ունենալ: Իշխանությունների վարկանիշի կայծակնային անկման պայմաններում, որի մասին այսօր անկաշկանդ հայտարարում են նույնիսկ իշխանությունների կողքին կանգնած ԶԼՄ-ներն ու վերլուծաբանները, բնականաբար մեծանում է գործադիր եւ օրենսդիր իշխանությունները կորցնելու վտանգը: Իսկ շտապ լուծում տալով ՍԴ-ի հարցին Հայաստանի ներկա իշխանություններին ու նրանց աջակցող ուժերին կհաջողվի առաջիկա 12 տարիների համար իրենց վերահսկողության տակ պահել գոնե դատական իշխանությունը:
Ինչ վերաբերում է ՍԴ-ի հարցը հակասահմանադրական ու եվրոպական նորմերին հակասող մեթոդներով լուծելու հնարավոր հետեւանքներին, այդ մասին վերջինը կարող է մտահոգվել իշխանությունը կորցնող ուժը: Ինչպես ֆրանսիացին է ասում «Après nous le déluge» (Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ):

 Ռոբերտ Մարգարյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՍԴ-ի մասին սերիայի երկրորդ սեզոնը խիստ հետաքրքիր է լինելու

Մոտ ապագայում ՍԴ երեք նոր դատավորների ընտրությամբ ներկայացվելու է թավշյա իշխանությունների բեմադրած ու ամիսներ շարունակ …