Չորեքշաբթի , 12 Օգոստոսի 2020
Սկիզբ / Հասարակություն / ՄԱՐԴ եղեք ու վերջ տվեք Ձեր կեղտոտ արշավին.Թաթուլ Հակոբյան

ՄԱՐԴ եղեք ու վերջ տվեք Ձեր կեղտոտ արշավին.Թաթուլ Հակոբյան

ՍՐՏԻՍ ԽՈՍՔԸ եւ ՀՈԳՈՒՍ ՊԱՐՏՔԸ

«Ինձ համար բաց գաղտնիք է, թե ովքեր են կանգնած իմ բարեկամ Խառատյանների (Hranush Kharatyan, Lusine Kharatyan, Arsen Kharatyan) ընտանիքի դեմ հրահրած տմարդի արշավանքի և կեղտոտ ցեխարձակումների հետևում (խոսքը երևացողների մասին չէ): Գիտեմ, թե Հայաստանից ովքեր են, Սփյուռքից ովքեր, ակադեմիականներից ովքեր են՝ լինեն Հայաստանից, թե Սփյուռքից, լրատվամիջոցներից ովքեր են՝ լինեն Հայաստանից թե Սփյուռքից: Մի բան չեմ հասկանում՝ Խառատյաններից ոչ մեկը գործող իշխանությունների կողքին չէ, որ ասենք՝ դրանով իշխանության են խփում կամ Նիկոլին:

Ավելին, արշավանքի և կեղտոտ ցեխարձակումների հետևում կանգանածների մի մասը ոչ մի թթու խոսք չի համարձակվի ասել Նիկոլի հասցեին, հանդիպելու հնարավորության դեպքում դա կհամարի պատմական, էլ չեմ ասում՝ թե ինչպես կքծնի նրան և հնարավորության դեպքում մաս կկազմի իշխանություններին:

Շատ կուզենայի, որ վերջ տրվեր իմ բարեկամ Խառատյանների դեմ այս անամոթ արշավին:
Ես, որպես լրագրող իրավունքը չունեմ պաշտպանելու որևէ մեկին: Անգամ այն օրերին, երբ Սերժ Սարգսյանը Սիվիլիթասի/ ՍիվիլՆեթի և Վարդան Օսկանյանի դեմ Գորիկ Հակոբյանի օգնությամբ գործ էր ուզում կարել, ես խուսափում էի հրապարակավ պաշտպանել Օսկանյանին, որի հետ այդ օրերին նույն գրասենյակում էի աշխատում:
Ես, որպես հետազոտող, վերջին 100-120 տարիների արխիվային փաստաթղթերի տիրապետող շարքային լրագրող եմ, հատկապես հայ-թուրք շփումների, գործակցության, խնջույքների, կոտորածների, Հայոց ցեղասպանության… (Իմ 500 էջանոց “Հայ-թուրք շփումները և Ադրբեջանը” գրքի վրա աշխատում եմ արդեն 10 տարի և հուսամ առաջիկա տարիներին կավարտեմ այն): Եթե Դուք շարունակում եք ձեր կեղտոտ արշավը, ոչնչից փորձում ծանր մեղքերի մեջ մեղադրել մարդկանց, արատավորել նրանց պատիվն ու արժանապատվությունը, ապա ինձ այլ բան չի մնա, քան կրկին և այս անգամ մինչև վերջ բացել հայ-թուրքական դոսյեները՝ Իթթիհատի հետ շփումներն ու գործակցությունը, Առաջին, խորհրդային և մեր օրերի Հայաստանի ու թուրքերի հետ շփումների բոլոր էջերը, Գյուլի այցը, Ծիծաեռնակաբերդ չայցը և այլն:
Սա էլ թող լինի իմ ՀՈԳՈՒ ՊԱՐՏՔԸ:
Բայց, կրկին անգամ, ՄԱՐԴ եղեք ու վերջ տվեք Ձեր կեղտոտ արշավին: ՀԱՎԱՏ ու ՍԵՐ ունեցեք և վերջ տվեք Ձեր ցեխարձակումներին… »:
Թաթուլ Հակոբյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իշխանությունը ժառանգեց կոռուպցիայի մեջ սերտաճած, բացառապես իր գրպանի բյուջեով մտահոգված, քաղաքացու խախտված իրավունքների վրա անտարբեր պետական ապարատ

Այն, որ նախկին իշխանություններից գործող իշխանությունը ժառանգեց կոռուպցիայի մեջ սերտաճած, բացառապես իր գրպանի բյուջեով մտահոգված, …