Հինգշաբթի , 28 Մայիսի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / Գալստյանը քննադատում է Փաշինյանին հակահեղափոխական քայլերի մեջ ZHAM

Գալստյանը քննադատում է Փաշինյանին հակահեղափոխական քայլերի մեջ ZHAM

Փաշինյանական հեղափոխության ջատագովներից մեկը` ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը, նեղված քննադատում է Փաշինյանին, որ վերջինս ուրանալով Դավիթ Սանասարյանին` համաձայնվել է նրան դատել` հիմնվելով «սերժամետ» գլխավոր դատախազի և նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ցուցմունքների հիման վրա:

Այն, որ նախկին նիկոլապաշտները այսօր դժգոհ են իրենց նախկին կուռքից հասկանալի է: Կենցաղային վատ պայմանները միշտ էլ ազդում են մարդկանց, այդ թվում նաև «հեղափոխականների» գիտակցության վրա:
Սակայն սույն «հեղափոխականի» քննադատության հիմնավորումները կարևոր են այն իմաստով, որ ցցուն են դարձնում սրանց ամբողջ իրական պատկերացումներն ու արժեհամակարգը:
Եվ այսպես` նախկին նիկոլականը մեղադրում է Փաշինյանին հակահեղափոխական քայլերի մեջ:
«Այս ուրացումից հետո, ինչպես եք քնում, իրար երեսի նայում և արդյոք այս ամենին հանգիստ վերաբերվելուց, ձեր ընկերոջն ուրանալուց հետո, դուք չեք ուրանա նաև հեղափոխությունը և դրա արժեքները: Վայելեք կյանքը, առողջ եղեք, քանի դեռ ձեր իսկ նետված բումերանգը հետ չի վերադարձել: Ասեմ՝ ձեզ այն արդեն վերադառնում », – սպառնում է Փաշինյանին սույն «հեղափոխականը»:
Պարզվում է, որ Գալստյանը հեղափոխական արժեքների տակ հասկանում է հետևյալ սկզբունքը, որ «…անցած ճանապարհի, կիսած աղ ու հացի, համատեղ պայքարի ուրացումը դա նետված բումերանգ է, որը հետ է վերադառնում…»:
Ստացվում է, որ աղ ու հաց կիսած լինելուց հետո, «հեղափոխական» Փաշինյանն իրավունք չուներ դատել իր «հեղափոխական» ընկեր Սանասարյանին, քանզի նա՝ Սանասարյանը` լինելով հեղափոխական չէր կարող թաթախված լինել կոռուպցիայի մեջ:
Իսկ, քանի որ Սանասարյանը «հեղափոխական էր», ուրեմն ուներ ի վերուստ ինդուլգենցիա, որ չէր կարող նաև կոռուպցիայի մեջ թաթախված լինել: Այսինքն, ըստ Գալստյանի, «հեղափոխականը» արդեն` որպես կարգավիճակ իրեն դարձնում է անձեռնամխելի: Հակառակ դեպքում այդ կասկածը պիտի տարածվի նաև Փաշինյանի վրա:
Երբևիցե այս չափ անկեղծ և ցինիկորեն «հեղափոխական» Գալստյանը չէր ներկայացրել փաշինյանական հեղափոխության իրական բովանդակությունը:
Սա ոչ միայն հանցավոր գիտակցություն է, այլև բնական վիրուսներից էլ ավելի վտանգավոր է հանրության համար: Սա մտածողություն է, որը գործել է միջնադարում և ամենահետամնաց տոտալիտար հասարակություններում:
Ուշադրություն դարձնենք նրա մտքի շարադրանքներին:
«…Ես հավատում եմ, որ նա /Սանասարյանը/ անմեղ է, որովհետև ընտիր գիտեմ, որ նրան մեղադրանք առաջադրող և այդ մեղադրանքը պաշտպանող մարդիկ, ատում են հայ ժողովրդին և հեղափոխությունը…»::
Փաստորեն, ըստ Գալստյանի ինքը գործին ծանոթ չէ, Սանասարյանին էլ չի ճանաչում, սակայն, քանի որ գիտի, որ գլխավոր դատախազն ու նախկին ԱԱԾ պետը «հակահեղափոխականներ են», ուրեմն Սանասարյանը չի կարող մեղավոր լինել: Հենց այս նույն թեզով էին, 37-38 թվականներին, մարդկանց մեղադրում կամ արդարացնում դատավճռից:
Սա մոտավորապես նման էր խորհրդային ամենավատ տարիների քարոզին: «Ես չեմ կարդացել Պաստեռնակին, սակայն քանի որ գիտեմ, թե ով է իրեն մեղադրանք առաջադրում, ուրեմն նա հակասովետական, հակապետական, հակազագային կերպար է…»: Համեմատեք ներկայիս փաշինյանական հեղափոխականի և նախկին ԽՍՀՄ-ի տոտալիտար քարոզիչների հիմնավորումներն ու հռետորաբանությունը և կտեսնենք, որ նրանց միջև գրեթե ոչ մի տարբերություն չկա:
Նրանց տարբերությունն իրենց տոտալիտար, անմարդկային էության արտաքին քաղաքական, գաղափարական փաթեթավորման մեջ է և ոչ ավել:
Պետք է նշել, որ այս հետամնաց, տոտալիտար մտածողությունը լուրջ հետ է մղելու Հայաստանին: Այլ երկրները նման «հեղափոխականներին» «երկաթե ավելով» էին մաքրում, որպեսզի նրանց «հոտն» նույնիսկ չվարակի հասարակության օրգանիզմի առողջ զարգացմանը: Ինչպես որ բժիշկները պայքարում են վիրուսների դեմ պատվաստումներով:
Հենց այդ պատճառով էլ այսօր հեղափոխության մասին քաղաքակիրթ երկրներում գերադասում են չհիշել: Քանզի լավ գիտեն, որ հեղափոխությունը միշտ «փրփուռն է» առաջ բերում` հետևում թողնելով բոլոր այն երազանքները, որոնց իրականացմանը սպասում եին շարքային քաղաքացիները:
Սա է իրականությունը:
zham.am
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Պարետի իշխանությունն երկարաձգվեց ևս մեկ ամիս. արդյունք կլինի՞

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում արակարգ դրության ռեժիմի՝ևս մեկ ամսով երկարաձգման մասին: Երբ Հայաստանում մարտին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով