Կիրակի , 6 Դեկտեմբերի 2020

Փորձում են քավության նոխազ դարձնել անմեղ մաքսավորների: կտան անուններ՝ կատարել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի հանձնարարությունը.«Հրապարակ»

Hraparak.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՊԵԿ-ում այս պահին խուճապ է։

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ զանգահարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին և հրահանգել շտապ կարգով քրեական գործ հարուցել Հայաստանից տնտեսական ապրանքների անվան տակ Վորոնեժ մաքսանենգ ծխախոտ արտահանելու գործով և մաքսայինի այդ օրվա հերթապահներին աշխատանքից ազատել, որպեսզի իր և իր ընտանիքի անդամների անունները կարողանա մաքրել այս պատմությունից։
ՊԵԿ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կառույցում այս պահին խուճապային վիճակ է, քանի որ փորձում են քավության նոխազ դարձնել անմեղ մաքսավորների: Սակայն կա վտանգ, որ նրանց ազատելու կամ քրեական գործ հարուցելու դեպքում, շարքային աշխատողները կտան անուններ՝ նշելով, օրինակ, որ կատարել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի հանձնարարությունը։

Հիշեցնենք, որ այսօր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը սկանդալային փաստեր հրապարակեց մայիսի 9-ին Հայաստանից տնտեսական ապրանքների անվան տակ 18 տոննա 831 կիլոգրամ մաքսանենգ ծխախոտի առգրավման մասին։ Նշենք, որ նման մի ինքնաթիռ էլ ռուսական հատուկ ծառայությունները առգրավել էին ապրիլի վերջին։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս անգամ մաքսանենգ ճանապարհով արտահանվել է Վարդանյան եղբայրներին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերության արտադրած ծխախոտը։ Ըստ մեր աղբյուրի, այս անգամ ևս արտադրող ընկերությունը կապ չունի արտահանման հետ, գործարքը կազմակերպել և համակարգել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավորները:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com