Հինգշաբթի , 28 Մայիսի 2020
Սկիզբ / Հասարակություն / Հայաստանի Հանրապետությունում ստիպված ենք բողոքներ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի և նրա «Հեղափոխության պահապանների» դեմ Yerkirtsiraniyerkirtsirani

Հայաստանի Հանրապետությունում ստիպված ենք բողոքներ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի և նրա «Հեղափոխության պահապանների» դեմ Yerkirtsiraniyerkirtsirani

2019 թվականի հոկտեմբերի 5-ին քաղաք Երևանի Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող «Հայելի» ակումբի գրասենյակի վրա տեղի է ունեցել հարձակում: Հարձակում գործած անձինք Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ գտնվում են մտերիմ հարաբերությունների մեջ: Վերջիններս, թե՛ իրենց հրապարակավ հայտարարություններում, թե՛ իրենց գործողություններում, ընդգծում են, որ իրենց գործունեության առաքելությունն է լռեցնել բոլոր նրանց, ովքեր քննադատում են գործող իշխանություններին: Նրանք հանդես են գալիս որպես խմբակ, որը պատրաստ է բռնություն գործադրելով և քրեորեն այլ հետապնդելի արարքներ կատարելով, լռեցնել հատկապես Նիկոլ Փաշինյանին քննադատողներին կամ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին:

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո այս խմբակի անդամները, բազմաթիվ հարձակումներ իրականացնելով, ներգրավված են եղել որպես մեղադրյալներ բացառապես «Հայելի» ակումբի գրասենյակի վրա հարձակման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս խմբակի բավականին ակտիվ անդամներից Հայկ Ստեփանյանը, ով՝ չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն իսկ դատապարտվել է կեղծարարության համար, առավել աչքի է ընկնում անհանդուրժողականության կոչերով, ինչպես նաև «պատժիչ» գործողություններ նախաձեռնելով:
Համաձայն պաշտոնական տվյալների՝ «Հայելի» ակումբի գրասենյակի վրա հարձակում գործած անձինք` Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, չեն աշխատում: Վերջիններիս ոչ ֆորմալ աշխատանքը, թերևս, ներկայումս գործող «Հեղափոխության պահապաններ» խմբակի անվան ներքո է իրագործվում։ Ավելին, վերջիններիս կապը Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև նրանց նկատմամբ իրավապահ մարմինների հովանավորչությունը, հիմնավոր կասկած է առաջացնում առ այն, որ սույն անձինք հավաքագրված են հատուկ խմբակում, և նրանց հավաքագրողները նրանց վարձատրում են (քանզի աշխատանք չունեցող անձանց կողմից այլ կերպ հնարավոր չէ իրականացնել ֆինանսական միջոցներ պահանջող գործողություններ) այլախոհ մարդկանց կամ այլախոհ կազմակերպությունների նկատմամբ ոտնձգություն կատարելու համար: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունում գործում է ահաբեկչական խմբակ, որի գործունեությունը, սակայն, իրավապահ մարմիններին համար որևէ անհանգստություն չի առաջացնում: Վերջապես, այս խմբակի գործողությունների հետևանքով տուժած անձանց բողոքները և հանրության զայրույթը անտեսվում են իրավասու իշխանությունների կողմից:
Այժմ` 2020 թվականին, Հայաստանի Հանրապետությունում ստիպված ենք բողոքներ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի և նրա «Հեղափոխության պահապանների» դեմ:
2020 թվականի մայիսի 6-ին վարույթն իրականացնող մարմինը՝ քննիչը, որոշում է կայացրել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա տեղի է ունեցած հարձակման կապակցությամբ հարուցված թիվ 15959619 քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Սույն թվականի մայիսի 18-ին բողոք եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` թիվ 15959619 քրեական գործով վարույթը կարճելու և Դավիթ Հովհաննիսյանի, Սարգիս Մանուկյանի, Արտակ Մարգարյանի ու Հայկ Ստեփանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով, 143-րդ հոդվածով, 258-րդ հոդվածով և 332-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու որոշման դեմ:
yerkirtsirani.am
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Փաշինյանը «Ճ» կլասի անվանեց նախորդ իշխանությունների վարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը.Ռոբերտ Մարգարյան

ԱԺ-ում հերթական հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը «Ճ» կլասի անվանեց նախորդ իշխանությունների վարած Հայաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով