Հինգշաբթի , 28 Մայիսի 2020
Սկիզբ / Չդասակարգված / Ժողովուդը էյֆորիկ վիճակում էր ու կուլ տվեց խայծը

Ժողովուդը էյֆորիկ վիճակում էր ու կուլ տվեց խայծը

Գագիկ Հարությունյանը իր էջում գրել է.

Հայ ժողովուրդ մի քիչ լուրջ մտածելու դեպքում ցնորվում է մարդ , բայց սթափ մտածելու ժամանակն է։

Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր դեռ մեղադրում են Գեներալ-Լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին կարված մեղադրանքներին։
Ժողովուրդ ջան, այդ ինչպես է ստացվում որ «հեղափոխության» ժամանակ շատերին մեղսագրված մեղադրանքները՝ օրինակ , Սաշիկի 50/50-ը , Քոչարյանի 4 միլիարդը, Քոչարյանի վերցրած կաշառքները , Սաշիկի արագաչափերը ու նմանատիպ շատ ու շատ ֆեյք լուրեր հերքվում են ու հասկանում ենք, որ սուտ է ու ուղղակի ստահոդ լուրեր են, բացի Գեներալի շուրջ պտտվող լուրերից։
Բոլորը ավելի քան վստահ են, որ այսօրվա իշխանությունները ի վիճակի են նման ստոր քայլ քցելու, մեղադրելու բոլորին, որ երկարացնեն իրենց կառավարման օրերը։
Կան մարդիկ, որ չեն ուզում հասկանան հենց Գեներալի վրա սարքելով ու նմանատիպ ստոր մեղադրանքով պարուրելով ուղղակի չեզոքացրեցին Գեներալին, որովհետև իրենք վստահ էին, որ Գեներալը ոչ մի պայմանով չէր համաձայնվի էն ամենին՝ ինչ այսօր կատարվում է ՀՀ ում: Գեներալը միշտ աչքի է ընկել իր անմնացորդ հայրենասիրությամբ և ընտանիքասիրությամբ, ու միշտ բարձրաձայնել է, որ հող հետ հանձնելու չունենք, մեր ազատագրած հողերը լի են մեր հերոս տղերքի արյունով ու քրտինքով։
Ժողովուդը էյֆորիկ վիճակում էր ու կուլ տվեց խայծը այն կարգի, որ ոչ ոք չնկատեց, որ արեն մկրտչյանի շատ վատ մոնտաժված «կլիպի» վերջում որպես ծանուցում չի շեշտվում անմեղության կանխավարկածի մասին, ինչպես բոլոր տեսանյութերի վերջում ու գիտե՛ք ինչու՞, որպեսզի մարդիկ վստահ լինեն, իբր դա ճիշտ է (հերթական մանիպուլիացիոն տեխնոլոգիա ) ու Գեներալին քարկոծեն և հեռու գնան իրենից , որ այս ամենին, ինչ կատարվում է ՀՀ ում՝ հեշտ հասնեն, հասկանում ե՞ք ։
Այնքան ոչ պրոֆեսիոնալ էին մոտեցել , որ հաշվի չէին առել, որ արկղերը մաքուր էին, անփոշի , որը բացառվում է այդ
տարծքում: Երկու տարի մնալ ու փոշի չդնի վրեքը , ինչը տեսանք մեքենաների պարագայում, որոնք կայանված էին ու չէին շահագործվել: Բոլորը միայն շրջանառվող սուտ ու աբսուրդ լուրերի հիման վրա կարծիք են կազմել ու չարին թողել են տիրանա իրենց ոգիներին։ Սթափ մտածող մարդիկ հասկացան, որ Գեներալի կալանավորման դատի ժամանակ (17.06.2018) Վարչապետի լայվը չէր հնչում դեմոկրատիայի ճանապարհ բռնած պետության ղեկավարի կողմից, այլ ստի ու էյֆորիայից օգտվող մի մարդու, որ ինչ- ինչ բաներ էր հրամցնում միամիտ ժողովրդին։
Հարգելինե՛րս, հայ ժողովրդի բավականին մեծ մասը դուրս է եկել էյֆորիայից, որի համար ուրախ եմ, ու կոչ եմ անում մեծարել մեր հերոսներին, համախմբվենք մեր հերոսների կողքին, չուրանանք իրենց իսկ կողմից մեզ նվիրած ազատ, անկախ հաղթանակած բանակով Հայրենիքի մասին։
Ազատություն ու առողջություն Ռոբերդ Քոչարյանին.
Ի խոնհարումս մեր բոլոր տղաներին, ովքեր հավերժ փառքի ճանփան սկսեցին պատերազմի դաշտից ու էն տղերքի, որ մնացին գործը շարունակելու։ Չի կարելի մոռանալ Սերժ Սարգսյանի ավանդը մեր երկրի համար։ Գեներալի նման տղերք,հրամանատարներ, մեր երկրին պետք են։ Ի խոնհարումս բոլոր հրամանատարներին։
Առողջություն Գեներալ Մանվել Գրիգորյանին։
ԿԵՑՑԵ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մարդիկ, պարզվում է, մեր վրա փորձարկումներ են անում

Տեսնելով մեր երկրի առողջապահական ու հասարակական կառավարման կոլապսը՝ ես այլևս լուռ մնալ չեմ կարող։ Մարդիկ, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով