Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2020

Դոն Պիպոյի չիրն ու չամիչը

«Սելի տեղը ճռռացող» Ջիվանիկը շարունակում է տվայտվել. նրան այդպես էլ հանգիստ չի տալիս գեներալ Մանվել Գրիգորյանի հարցը:

Այն, որ հետհեղափոխական Հայաստանում ձևավորվել է անիմաստ երիտասարդների մի որոշակի շերտ, որն իր օրվա հացը վաստակում է բացառապես պատվերով մարդկանց ուղղությամբ ցեխ շպրտելով կամ վարկաբեկելով, ցավալի, բայց անհերքելի իրողություն է: Այս իմաստով «Ջիվանիկ» կոչեցյալը, կարելի է ասել, յուրատեսակ մարմնացումն ու խորհրդանիշն է դարձել այն պորտաբույծների խմբի, որն, ինքն իրեն ներկայացնելով՝ հեղափոխության ջատագովներ կամ ասենք Նիկոլ Փաշինյանի աջակիցներ, փորձում է ինչ-որ կերպ ինքնահաստատվել ու, պատկերացնո՞ւմ եք, նույնիսկ «քաղաքական կարիերա» անել: Համենայն դեպս՝ նույն Ջիվան Աբրահամյանի վերջին տեսաուղերձից կարելի է եզրակացնել, որ սույն երևույթն իրեն արդեն սկսել է քաղաքական գործիչ կարծել ու ձեռքի հետ էլ մյուսներին քաղաքականությամբ զբաղվելու կոչեր հնչեցնել՝ վստահեցնելով, որ քաղաքականությունն այն չէ, ինչ դրա մասին կարծում է ժողովուրդը:
Թե ինչ է կարծում ժողովուրդն ու ինչի մասին, թերևս, խոսակցության այլ թեմա է,բայց այն, որ Ջիվանիկի արածը սովորական անբարոյականություն է, առավել քան հստակ է:
Ինչպես հայտնի է, Մանվել Գրիգորյանն այժմ կալանքի տակ չէ բացառապես այն պատճառով, որ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. գեներալը կենացմահու պայքար է մղում կյանքի համար: Բայց քանի որ «մարդկայնություն», «բարոյականություն» ասվածները ջիվանիկների համար խորթ կատեգորիաներ են,սրանք շարունակում են երկու տարի շարունակ թիրախավորված պահել գեներալին:
Դիցուք նույն Աբրահամյան Ջիվանն,ով ինք զինք մատուցում է՝ հեղափոխության ջատագով կամ Փաշինյանի պաշտպան, իր հացը վաստակում է բացառապես Գրիգորյանի գոյության հաշվին: Տեսնես, եթե Մանվել Գրիգորյան անձը լույս աշխարհ եկած չլիներ կամ հերոս չլիներ, ինչո՞վ էին սրա նմանները մի կտոր հացի ճար տեսնելու: Ջիվանիկի՝ գեներալի հանդեպ տածած ատելությունը հասել է այն աստիճանի, որ սկսել է նույնիսկ իշխանությունների «բոստանը քար նետել», մեղադրել քաղաքական խաղերի մեջ մտնելու, իբր հեղափոխության արժեքները դավաճանելու մեջ: Վերջերս էլ պատվերով, Ջիվանիկը, նոր արշավ է սկսել թիրախավորելով Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին, ինչի պատճառ թերևս, նաև այն է, որ Դոն Պիպոյին մերժել են ու չրի գործարանի տարածք թույլ չեն տվել: Հիմա ջիվանիկները, փաստորեն, չրի վրեժն են լուծում Գասպարյանից ու կծան պուդելների պես կծմծում:
Ընդ որում՝ իբր էջմիածնեցիների շահերի պաշտպանության դիրքերից հանդես եկող Ջիվանիկին, ինչպես պարզ է դառնում, նախքան հեղափոխությունը քաղաքում չեն էլ ճանաչել, ինչը, թերևս, զարմանալի չէ, քանի որ մինչ հայտնի իրադարձությունները, նրա ձայնն երբեք չի լսվել, էջմիածնեցին Աբրահամյան Ջիվանի գոյության մասին չի էլ իմացել, բայց մորը՝ Մարիամ Սախկալյանին, լավ են ճանաչել:
Ջիվանիկն ակնհայտորեն զերծ է բարոյական կապանքներից, իսկ նրա միակ նպատակը ժամավճարով ոմանց մոտ ցեխ շպրտող աշխատելն է, որ սոված չմնա:
Ի՞նչ կասի Ջիվան Աբրահամյանն, եթե նույն բառապաշարով ուրիշներն արտահայտվեն իր ու իր մոր հասցեին, ասելով վեշ, տականք և այլ տհաճ բառեր: Ամենայն հավանականությամբ ինքն իրեն կդարձնի քաղհալածյալ ու կսկսի չքմեղանալ զոհի կերպարանք ընդունել ու հիմա էլ նման կերպ փող աշխատել:
Գալու է օրն, երբ Ջիվանիկը պատասխան է տալու իր ամեն մի ասածի ու արածի համար: Մանվել Գրիգորյանի դեմ ստոր ելույթներ ունենալով՝ Ջիվանիկը չի մեծարվում, այլ ընդհակառակը՝ նրա դիմակն է պատռվում: Կամ ինչպե՞ս կարող է օրավարձով վարձվող Ջիվանիկը փաստել, որ Մանվել Գրիգորյանը «տաշի-տուշիների մեջ է» այն դեպքում, երբ Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ ջիվանի նման տականքը հանրությանն սուտ տեղեկատվություն է տարածում, ատելություն քարոզում:
Ո՞վ դարձավ Ջիվանիկը, որ կարողանա խոչընդոտներ հարուցել Գրիգորյանի ազատ տեղաշարժման հարցում: Ո՞վ եղավ Ջիվանիկը, որ կարողանա վերդիկտ կայացնել ինչ-որ մեկի վերաբերյալ կամ ցուցանել, թե որն է ճիշտ, իսկ որը՝ սխալ: Տեղին է ասել՝ շները մա՞րդ են դարձել, թե՞ ընդամենն երևակայում են իրենց այդպիսին: Եթե ինքնախաբեության գիրկն են ընկել, ապա կարող ենք ուշքի բերել՝ ապրած անփառունակ կյանքի որոշ դրվագներ հիշեցնելով:
Եթե չենք սխալվում, Դիանա Գասպարյանին ոչ ոք չի կարող մեղադրել ասենք նախկինների թիմից լինելու մեջ: Ի՞նչն է այդքան գրգռել Ջիվանիկին, Ջիվանի՞կն է գրգռվել, թե՞ Դոն Պիպոն է գրգռել շնիկին ու քսի տվել՝ հասկանալով, որ Գասպարյանի հետ չի ստացվում համագործակցել, իսկ տարածք չունենալու դեպքում էլ՝ «չիրն էլ չամիչ չի դառնում»:
Եթե, իսկապես, Ջիվանը խնդիրներ ունի Էջմիածնի քաղաքապետի կամ ասենք նրա տեղակալի հետ, ապա թող բարի լինի հարաբերություներ պարզել՝ առանց գեներալի կամ որևէ այլ անձի անունը շահարկելու:
ՄԻՊ-ն ու Ոստիկանությունը պետք է ուղղակիորեն զբաղվեն Ջիվան Աբրահամյանով, քանի որ մենք հեղափոխություն չենք արել, որ ճիվաղիկաբրահամյանները կամայական մեկին թիրախավորեն՝ անկախ այն բանից՝ խոսքը Մանվել Գրիգորյանի, թե՞ մեկ ուրիշի մասին է: Նույնիսկ Սերժ Սարգսյանին, ում մերժել են, ոչ ոք իրավունք չունի ասելու՝ մնա Երևանում, թե՞ ասենք դուրս գա երկրից:
Մեր ձեռքի տակ առկա են ձայնագրություններ, որոնք փաստում են, թե ինչպես են մարդիկ զանգահարում Աբրահամյանին, խնդրում նրան գալ ու միանալ Դիանա Գասպարյանի դեմ ստորագրահավաքին, ինչին Աբրահամյանը պատասխանում է, թե ստորագրահավաքին կմիանա միայն մի պայմանով՝ եթե իր թեկնածությունն առաջադրեն Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում: Այսինքն՝ մեկն, ով իր «լայվում» հայտարարում է, թե քաղաքականությամբ զբաղվել պետք է ոչ թե պաշտոնի, այլ ասենք գաղափարի համար, փաստացի ուլտիմատում է ներկայացնում քաղաքացուն:
Ակնհայտ է, որ Ջիվանիկն ընդամենը մանիպուլացնում է էյֆորիայի ազդեցության տակ մնացած շերտին՝ փորձելով ոմանց ատելությունը տրանսֆորմացնել իր համար քաղաքական կապիտալի. նա աչք է դրել Դիանա Գասպարյանի աթոռին: Բայց եթե իսկապես այս «քաղաքապետացուին» հաջողվի հասնել իր նպատակին, ապա դա կլինի պարզապես աղետ: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել Էջմիածնի հետ, եթե նման քայքայիչ մեկը հանկարծ դառնա քաղաքապետ: Վա՜յ, այն երկրին, ուր արդարադատություն իրականացնողները կամ պաշոնյաները պետք է ջիվանիկները լինեն:
Սեփական խոսքում «ազգ» կամ «ժողովուրդ» եզրերը չարաշահող Ջիվանիկն իրականում չափազանց չնչին մեկն է՝ խոսելու ժողովրդի կամ մի ողջ ազգի անունից:
Ի դեպ՝ այս ամենը տիեզերական խայտառակություն է նաև Դոն Պիպոյի համար՝ մեկի, ով, ինչպես հայտնի է, փորձում է ինքն իրեն հասարակությանը մատուցել բարեգործի կերպարում, բարերար-գործարարի դերում: Ի՞նչ օրն է ընկել Արթուր Ասատրյանը, որ այժմ ստիպված է ապավինել ճիվաղների ճոռոմախոսությանը: Սրանց միջոցո՞վ է, որ Պիպոն փորձում է իբր դիվիդենտներ հավաքել, շարունակել յուր ֆինասնական բուրգի գործունեությունն Էջմիածնում: Պիպոյի վիճակն իսկապես սահմանային է…
Իհարկե, այս ամենը նախևառաջ Դոն Պիպոյի խնդիրն է, և երբեք թույլ չենք տալու, որ ինչ-որ մեկն իր մասնավոր շահերի զոհ դարձնի հասարակությանը կամ նրա անունից սեփական գրպանը լցնի: Ջիվանիկների ժամանակներն անցյալում են մնացել, իսկ այդպիսիների բոլոր փորձերը՝ դառնալու քննարկման արժանի, դատապարտված են լինելու տապալման:
Առաջին տապալվողն էլ հենց Ջիվան Աբրահամյանն է լինելու իր վարձկանների թիմով:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մանվել Գրիգորյանի նկատմամբ շարունակվում է դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը.փաստաբան

Մանվել Գրիգորյանի նկատմամբ շարունակվում է դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը, այս մասին հայտարարություն է տարածել վերջինիս …