Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2020

Թոռնիկս բոլոր դպրոցականների նման ավարտեց ուստարին

Թոռնիկս բոլոր դպրոցականների նման ավարտեց ուստարին: Նա փոխադրվեց 7-րդ դասարան: Երբ ամիսներ առաջ՝ դեռևս հունվարին, մեր դպրոցից հիասթափված տեղափոխվեց գյուղական Նոր Կարմիրավանի հիմնական դպրոցը, իմ գրիչը չհանգստացավ… Նույնիսկ խնայեցի ոմանց, որոնց պետք չէր խնայել: Դասավանդում էի թոռնիկիս, ով իր հայացքը չփոխեց մայրենիի հանդեպ, նաև նրա ամենասիրելի ուսուցչուհին էի: Ես երբևէ չդժգոհեցի ուսուցիչներից մեր երեխայի ցածր գնահատականների համար, այլ գրչիս հարվածների ուղղվածությունը բևեռված էր ոմանց մանկավարժական սխալ մոտեցմանը, թե ինչու սովորող աշակերտը գերազանցիկությունից դարձավ հարվածային ու մի քանի ամիսների ընթացքում հասավ միջակության՝ անգամ չցանկանալով սովորած դասը պատմել ու դպրոց հաճախել:

Այս ամիսներին՝ երկրորդ կիսամյակում, իր նոր դպրոցում և տանը շարունակվող հեռավար դասերին ականատեսը դարձա թոռնիկիս ակտիվ ու պատրաստ ներգրավվածությանը ուսման գործընթացին, նույնիսկ իր նոր ուսուցիչների հանդեպ ունեցած նրա սիրուն ու հարգանքին: Այստեղ իր մայրիկն էր ռուսաց լեզվի ուսուցչուհին՝ իր ամենասիրելին, ամենաթանկը: Կարճ ժամանակում Նարեկն արժանացավ այդ դպրոցի տնօրենի, ուսուցիչների համակրանքին, նաև՝ նրանց մեծ զարմանքին, թե ինչպե՞ս կարող էր նման աշակերտը հեռանալ դասերից:
Թոռնիկս այսօր բարձր գնահատականներով ավարտեց ուստարին՝ մեծ ցանկություն ունենալով նոր ուսումնականից իր կրթությունը շարունակել այդ դպրոցում:
Որպես մանկավարժ և որպես տատիկ՝ խորին շնորհակալությունս Նոր Կարմիրավանի հիմնական դպրոցի տնօրեն Սուսաննա Թևոսյանին, դասղեկ Արշալույս Գալստյանին, ամբողջ մանկավարժական կոլեկտիվին, բոլոր նրանց, ովքեր այս ամիսներին դասավանդել են թոռնիկիս, ովքեր իրենց մանկավարժական ճիշտ մոտեցմամբ հասկացել են նոր ժամանակների աշակերտի հոգու խռովքը ու նորից նրան մերձեցրել դպրոցին:
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ժողովուդը էյֆորիկ վիճակում էր ու կուլ տվեց խայծը

Գագիկ Հարությունյանը իր էջում գրել է. Հայ ժողովուրդ մի քիչ լուրջ մտածելու դեպքում ցնորվում է …