Կիրակի , 12 Հուլիսի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / «shame.am» կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանին բերման են ենթարկել ոստիկանություն Hraparak

«shame.am» կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանին բերման են ենթարկել ոստիկանություն Hraparak

Արտյոմ Խաչատրյանը բերման է ենթարկվել ոստիկանություն

Քիչ առաջ տեղեկացանք, որ shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանին բերման են ենթարկել ոստիկանություն։ Հիշեցնենք, որ նա գրառում էր կատարել ֆեյսբուքում՝ Տաթեւիկ Ռեվազյանի երեխայի ծննդյան կապակցությամբ, ինչը ֆեյսբուքում բուռն վրդովմունքի տեղի էր տվել, իսկ ՄԻՊ Արման Թաթոյանը գրություններ է հասցեագրել իրավապահ մարմիններին, Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին երեխայի մասին գրառման հետ կապված:
Այսօր առավոտյան, Ժամը 9-ին Արաբկիրի ոստիկանության օպերները թակել են Խաչատրյանի դուռը եւ առանց ծանուցագիր ներկայացնելու նրան առաջարկել են իրենց հետ գնալ Արաբկիրի ոստիկանություն, որտեղ նրանից բացատրություն են վերցրել իր գրառման կապակցությամբ։
Արտյոմ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը ստացել է գլխավոր դատախազի ցուցումը՝ հետաքննություն իրականացնել, պարզելու բռնության եւ հաշվեհարդարի կոչերի առկայությունը նրա գրառման մեջ։
Նա պնդում էր, որ իր գրառման մեջ չկա ոչ բռնության, ոչ հաշվեհարդարի կոչ, ինչը եւ գրել է ոստիկանությունում տված բացատրությունում։ Մենք տեղեկացանք նաեւ, որ ֆեյսբուքը արգելափակել է նրա էջը այդ գրառումից հետո, հավանաբար՝ բազմաթիվ ռիփորթներ են արվել ֆեյսբուքի ղեկավարությանը։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հրապարակ».ՍԴ աշխատակազմի ղեկավարին բերման են ենթարկում

Այս պահին ոստիկանները փորձում են բերման ենթարկել ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին:Մեր տեղեկություններով` ոստիկանները կանգնեցրել …