Չորեքշաբթի , 2 Դեկտեմբերի 2020

Խժդժություններ՝ Սյունքիում. Հունան Պողոսյանը փաստեց, որ չունի ճգնաժամային իրավիճակում կառավարելու հմտություններ

Կապանում Ոստիկանության գործողությունները հարուցել են տեղացիների զայրույթը: Կիրակի ցույցի դուրս եկած հարյուրավոր քաղաքացիներ, բողոքելով ոստիկանության՝ ակնհայտորեն ոչ համաչափ ու իրավաչափ գործողություններից, բարձրացրել էին անգամ ՔՊ-ական փոխմարզպետի՝ նախկին ոսիկանապետ Հունան Պողոսյանի տեղակալ Նարեկ Բաբայանի հրաժարկանը:

Կապանում տեղի ունեցածն, իհարկե, դրական կողմից չէ, որ բնորոշում է իրավիճակը ոչ միայն կոնկրետ Սյունիքի մարզում: Իրավիճակը, կարելի է ասել, ոչ միանշանակ է ամբողջ երկրով մեկ. հատկապես կորոնավիրուսային գործոնով պայմանավորված՝ երկրում սոցիալ- տնտեսական իրավիճակը շարունակում է սրվել, մարդկանց մոտ կուտակվում են հարցեր, որոնց իշխանություններն ակնհայտորեն դժվարանում են պատասխանել:
Սյունքիում ստեղծված իրավիճակը կարելի՞ է ընկալել որպես առաջին կոչնակներից մեկը, որը պետք է իշխանություններին սթափեցնի՝ առավել մասշտաբային հետևություններ անելու, թե՞ տեղի ուենցածը հարկավոր է առավելապես ընկալել որպես, այսպես ասած, տեղային բնույթ կրող:
Անկախ ամեն ինչից՝ ակնհայտ է, որ տեղի ունեցածը կարող է վկայել նաև իշխանություն-ժողովուրդ կապի որոշակի թուլացման, խզման, բարիյերների ի հայտ գալու հետ, որոնք, փաստորեն, ստիպել են մարդկանց օտարանալ իշխանություններից, իշխանություններին էլ՝ ժողովրդից:
Մյուս կողմից՝ նախքան հեռուն գնացող եզրակացություններ անելը պետք է նախ ոչ անհիմն կերպով ենթադրել, որ գուցե բանը բանից չանցներ, եթե կոնկրետ Ոստիկանությունը շատ ավելի ադեկվատ վարքագիծ դրսևորեր՝ մարզում ստեղծված իրավիճակի հետ կապված ու, ասենք, անմեղ մարդու չձերբակալեր ու բռնության չենթարկեր:
Ի դեմ՝ հատկանշական է, որ Սյունիքի դեպքից կարճ ժամանակ առաջ էլ տեղի էին ունեցել Գեղարքունիքի մարզում կատարված հայտնի ողբերգական իրադարձություներն, երբ ոստիկանապետի փաստացի ներկայութամբ մարդկանց էին մորթել, ինքնադատաստան տեսել՝ այդպիսով ևս մեկ անգամ հարցականի տակ դնելով ուժային այդ կառույցի օգտակար գործողության գործակցի հարցը:
Սյունքիում տեղի ուենցածն ուշագրավ է հատկապես այն իմաստով, որ դրա մարզպետը, փաստորեն, նախկին ռեժիմի ու կոնկրետ Վլադիմիր Գասպարյանի հետ ուղղակիորեն ասոցացվող մեկն է, ով նախկինների ժամանակ մեկ անգամ չէ, որ փաստել էր բռնության նկատմամբ իր ունեցած հակվածությունը՝ տեռորի ենթարկելով նախկին իշխանությունների դեմ պայքարողներին, թելելով իր շեֆի՝ Վովայի թելը:

Կապանում կատարվածը կարող է փաստել կոնկրետ Պողոսյանի՝ որպես մարզպետի ձախողման մասին, ով, փաստորեն, չունի ճգնաժամային իրավիճակում կառավարելու հմտություններ, ինչի պատճառով խնդիրն այլևս վերաճում է քաղաքականի ու գլխացավանք դառնում քաղաքական իշխանությունների համար՝ նկատի ունենալով Բաբայանի հրաժարականի վերաբերյալ հավաքվածների պահանջը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

TACC-ին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, քանի որ հանրությունն ըմբռնումով է մոտենում տեղի ունեցածին

Սփյուռքի երկու տասնյակից ավել կառույցներ հանդես են եկել Փաշինյանի ու նրա կառավարության անհապաղ հրաժարականի պահանջով՝ …