Չորեքշաբթի , 2 Դեկտեմբերի 2020

Հունիսի 15-ից Հունաստանը կթույլատրի 29 երկրներից զբոսաշրջիկների մուտքը երկիր

Հունաստանը հունիսի 15-ից կթույլատրի 29 երկրներից զբոսաշրջիկների մուտքը երկիր, հաղորդում է Reuters-ը:

Այդ երկրներն են՝ Գերմանիա, Ավստրիա, Դանիա, Նորվեգիա, Կիպրոս, Իսրայել, Շվեյցարիա, Ճապոնիա, Մալթա, Բուլղարիա, Չինաստան, Խորվաթիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հյուսիսային Մակեդոնիա, Ալբանիա, Էստոնիա, Լատվիա, Լիբանան, Լիտվա, Հունգարիա, Հարավային Կորեա, Սերբիա, Չեռնոգորիա, Ռումինիա, Սլովենիա, Սլովակիա, Չեխիա եւ Ֆինլանդիա:
Հունաստանի տուրիզմի նախարարությունը հայտարարել է, որ բոլոր այցելուներին կստուգեն, իսկ կառավարությունը կհետեւի եւ կգնահատի կորոնավիրուսի հետ կապված վիճակը: Երկրների ցուցակը կթարմացվի մինչեւ հուլիսի 1-ը:
Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3000 դեպք, ինչը ցածր ցուցանիշ է՝ համեմատած Եվրամիության այլ երկրների հետ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Եթե պարոն Փաշինյանը հրաժարական տա, դա ես կհամարեմ դավաճանություն. Զարեհ Սինանյան

Պետությունը և ժողովուրդը չէր պատրաստվել այս պատերազմին, թեև բոլորը գիտեին, որ մոտենում ենք պատերազմին: Այս …