Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2020

Կարծում եմ, որ թոշակառուների, այսինքն տարեցների և խրոնիկ հիվանդություն ունեցողների մեծ մասը այն աշխարհ կգնան.Կորյուն Գրիգորյան

Հօգուտ Ռոբերտ Քոչարյանի ՄԻԵԴ-ի ներկայացրած կարծիքից հետո հավանաբար դեռ մի քանի օր ՀՀ ներկա իշխանություններն իրենց կդնեն յասամանի ծառի տեղ, հետո կասեն, որ դա Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունի, հետո կասեն, որ մենք սխալ ենք հասկացել, հետո կասեն, որ Եվրոպացիները պիցցայակերներ են, հակահեղափոխական դիշովկեք ու գլխավոր գերագույն դասալիք-մուտիլովշիկի հրահանգով կշրջապատվեն դեսպանատները:

Վերջապես մենք կխզենք բոլոր հարաբերությունները թե Ռուսաստանի, թե Վրաստանի և թե մնացած բոլոր պետությունների հետ, բացի Թուրքիայից: 
Դե ինչպես ասել էր պացիենտը, Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու համար պետք է գնալ զիջումների: Ինչպես գիտենք Թուրքիան ցանկանում է, որ Արցախյան հիմնահարցը լուծվի հօգուտ Ադրբեջանի: Այս զիջմանը վստահ եմ, որ դեմ է ամբողջ բանական և պատրիոտ հայությունը:
Ի դեպ մի հետաքրքիր փաստ ևս. շուտով, որպես Կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար <<զառազ>> երկիր, չի բացառվում, որ աշխարհը կփակի իր դռները մեր առջև: Գերագույն խեղկատակի անձնուրաց աշխատանքի արդյունքում Կորոավիրուսի ալիքը, կներեք ցունամին, շուտով կանցնի
ողջ երկրի վրայով, հազվագյուտ մարդիկ կխուսափեն վարակումից, հավանական է, որ զոհերի թիվը կհասնի տասնակ հազարների: Բայց ես չեմ ցանկանում խուճապ առաջացնել և գտնում եմ, որ ճիշտ էր Փաշինյանը, երբ ասում էր, որ մենք շահած ենք դուրս գալու այս պանդեմիայից: Կարծում եմ, որ թոշակառուների, այսինքն տարեցների և խրոնիկ հիվանդություն ունեցողների մեծ մասը այն աշխարհ կգնան իսկ նրանք, ովքեր համառորեն կկարչեն կյանքից և ում դեմ արտաթորոսյան բժշկությունը անզոր կլինի, թող շատ չուրախանան մեր կառավարությունը դեռ բազում հետաքրքիր ծրագրեր ունի իրականացնելու:
Կորյուն Գրիգորյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com