Կիրակի , 12 Հուլիսի 2020
Սկիզբ / Չդասակարգված / Գալուստ Սահակյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. «Հրապարակ»

Գալուստ Սահակյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. «Հրապարակ»

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Գալուստի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է Սահակյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է, և հիմնված վարույթն իրականացնող մարմնի չփաստարկված ենթադրությունների վրա, որոնք ուղղակի չեն կարող լինել ողջամիտ։
Նախաքննական գաղտնիությունից ելնելով չեմ կարող հրապարակել մեղադրանքի բովանդակությունն ու փաստական հանգամանքները, սակայն կարող եմ միանշանակ արձանագրել, որ դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն, բացի այդ՝ հաշվի առնելով արդի քաղաքական իրողությունները և զարգացումները, գտնում եմ, որ այն ունի նաև քաղաքական ենթատեքստ, որից կարելի է եզրահանգել, որ սույն քրեական գործով ակնկալել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ուղղակի միամտություն է, քանի որ քրեական գործում ոչ թե բացակայում են Արման Սահակյանին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը` նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունը, այլ ավելին` քննիչի կողմից որևէ ապացույց ձեռք չի բերվել, որը կվկայի այն մասին, որ Արման Սահակյանը կատարել է իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը»:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Դեղին քարտ՝ իշխանություններին. կարմիր գծեր են հատվել

Նախօրեին «Արմնյուզ»-ի ու «5-րդ ալիքի» ուղղությամբ ոստիկանության դրսևորած մանրախնդրությունը, որը շատերը գնահատում են՝ վերևից իջած պատվեր՝ քաղաքականենթատեքստ ունեցող, բավական լայն արձագանք է ստացել  նաև աշխարհում. մասնավորապես՝ տեղի ունեցածին անդրադարձ են կատարել համաշխարհային մամուլիայնպիսի հսկաներ, ինչպիսիք The Washington Post, The New York Times  պարբերականներն են ու ABC հեռուստաալիքը: Համաշխարհային հեղինակավոր ԶԼՄ-ներն, ըստէության, ոչ երկիմաստ կերպով իրենց ուղերձն են փոխանցել հայաստանյան իշխանություններին: Միաժամանակ ակնհայտ է, որ նախազգուշական այդ ուղերձներիհեղինակները ոչ միայն կամ գուցե ոչ այնքան համապատասխան ԶԼՄ-ների խմբագրություններն  են, որքան՝ այն շրջանակները, որոնք, ըստ էության, կանգնած են դրանց թիկունքին: Հայաստանում մամուլի, խոսքի ազատության նկատմամբ դրսևորվող ոչ բարեհաճ վերաբերմունքը …