Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2020

ՀՀ Քաղաքացիական ավիացիայից հայտնում են՝ հունիսի 5-9-ը դեպի Երևան և Երևանից մի շարք չվերթներ են իրականացվելու

ՀՀ Քաղաքացիական ավիացիայից հայտնում են՝ հունիսի 5-9-ը դեպի Երևան և Երևանից մի շարք չվերթներ են իրականացվելու:

«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք.
Ս․ թ․ հունիսի 5-ին կիրականացվի Նոր Սուլթան–Երևան-Նոր Սուլթան չվերթը SCAT ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 04:30, Երևանից մեկնում ժամը 06:00):
Ս.թ. հունիսի 6-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Ս․ թ․ հունիսի 6-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40):
Ս.թ. հունիսի 7-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Ս.թ. հունիսի 7-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 19:00, Երևանից մեկնում ժամը 19:55):
Ս.թ. հունիսի 8-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- ասված է Քաղավիացիայի հաղորդագրության մեջ:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Բազմիցս բարձրաձայնվում է հանրության կողմից անձնավորված ատելության քարոզներին, վիրավորանքներին վերջ տալուն

Փաստաբանի կողմից մասնագիտական պարտականությունները կատարելիս անձանց անձնական վիրավորանք հասցնելը, առավել ևս այն դեպքում, երբ որևէ …