Կիրակի , 25 Հոկտեմբերի 2020

Գետն իր ափերից դուրս է եկել և քշելու, տանելու է ափում կուտակված ողջ տիղմը. Նիկոլ Փաշինյանը «կպլստա՞. «Հրապարակ»

«Հրապարակ».Հնարավո՞ր է այդ հրաժարականներով Նիկոլ Փաշինյանը «պլստա»

Ճի՞շտ էր Միքայել Մինասյանի հայտարարությունը՝ Փաշինյանների մաքսանենգ գործունեության, ՊԵԿ-ի ներգրավվածության մասին․- շատերի մտքով է անցել։ Բնական է, նախկիններին հրեշների տեսքով ներկայացնողը, քրեական գործերով հետապնդողը սուրբ լուսապսակ կրողի դերում էր հանդես գալիս ու դժվար էր հավատալը` չէ՞ որ ինքը հավատացրել է, որ եկել է, որպեսզի ժողովրդին վերադարձնի ժողովրդից թալանածը։
Ժամանակն անցնում է, մարդիկ տեսնում են, որ բացի ֆիկտիվ հետապնդումներից ու իր համար «խուզումներից» ուրիշ բան չկա։ Գանձարանը շքեղ պարգևատրումների տեսքով վայելում են, կրկնապատկում, եռապատկում աշխատավարձերը․․․Փաշինյանն ասում էր , որ այդպես են անում, որովհետև չեն թալանում։
Ու հանկարծ Միքայել Մինասյանը՝ ի լուր աշխարհի, խոսում է նրանց թալանի, ստի մասին։ Ու մինչ մարդիկ կասկածամտության , ինչ որ տեղ թերահավատության մեջ են, զարմացած, որ Նիկոլ Փաշինյանը չի հերքում այդ փաստերը, փորձում են մի շյուղից կառչել, որովհետև ամենածանր բանը հավատը կորցնելն է, իշխանությունը ի՛նքն է իր քայլերով պատասխանում այդ հարցին։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականը հաստատում է Միքայել Մինասյանի ներկայացրած փաստերի օբյեկտիվությունը։ Մեծ ֆիգուրները իրենց գոյատևման համար սովորաբար «ժերտվա են տալիս փոքր ֆիգուրներին»։
Անանյանի հրաժարականը փոխադարձ պայմանավորվածությունից հեռու լինել չի կարող։ Իր հրաժարականով նա փորձում է փրկել Նիկոլ Փաշինյանին, ինչու՞ չէ, նաև իրեն՝ հետագա մեծ խնդիրների առաջ չկանգնելու համար։
Հրաժարականներ էլի են սպասվում։ Արդեն օրակարգում է հրաժարականների այլ շքերթ՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյան ու էլի շատ ֆիգուրներ։ Հնարավո՞ր է այդ հրաժարականներով Նիկոլ Փաշինյանը «պլստա»։ Իհարկե, ո՛չ որովհետև գետն իր ափերից դուրս է եկել և քշելու, տանելու է ափում կուտակված ողջ տիղմը։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայաստանի Հանրապետությունում ստիպված ենք բողոքներ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի և նրա «Հեղափոխության պահապանների» դեմ Yerkirtsiraniyerkirtsirani

2019 թվականի հոկտեմբերի 5-ին քաղաք Երևանի Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող «Հայելի» ակումբի գրասենյակի վրա տեղի …