Կիրակի , 6 Դեկտեմբերի 2020

Ոստիկանությունում այնքան են ծեծել ակտիվիստ Մանուել .Մանուկյանին, որ ինքնազգացողությունը վատացել է, շտապ օգնություն է եկել. «Հրապարակ»

«ՀՐԱՊԱՐԱԿ». Հունիսի 5-ին, ժամը 12:30-ի սահմաններում ակտիվիստ Մանուել Մանուկյանը գնացել է Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ եղել են մի խումբ քաղաքացիներ, ովքեր գնացել էին պարզելու, թե ինչու են ոստիկանության ծառայողները, ովքեր կոչված են ապահովելու մարդու արժանապատվությունը զանազան ոտնձգություններից, հենց իրենք ժամեր առաջ ստորացնում ՀՀ քաղաքացուն դիմակ չունենալու համար, այն դեպքում, երբ կարող էին բավարարվել վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելով:

Մանուկյանի այդ քայլը, սակայն, ծանր է նստել նրա վրա: Կենտրոնական բաժնի առաջին հարկում ոստիկանները սկսել են հրել, քաշքշել հավաքվածներին, այդ ամենը փորձել է տեսանկարահանել Մանուել Մանուկյանը, ով այդ պահին ֆեյսբուքյան ուղիղ եթերում է եղել: Սակայն, ինչպես Hraparak.am-ին պատմեց Մանուկյանի պաշտպան Գայանե Պապոյանը, ոստիկանները այդ ժամանակ Մանուել Մանուկյանի ձեռքերը ոլորելով, անհիմն, վերջինիս բերման են ենթարկել և 4-րդ հարկ բարձրացնելու ճանապարհին բերման ենթարկողներից մեկը ետևից ոտքով հարվածել է Մանուկյանին:
Ապա, հասնելով օպեր լիազորի աշխատասենյակ, Մանուել Մանուկյանին ձեռնաշղթա են հագցրել, մի քանի ոստիկաններ, այդ թվում օպեր լիազորը, հրել և գցել են հատակին, ասելով` արդեն դրսում չենք, և սկսել են հայհոյել վերջինիս և հարվածել:«Մ.Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապ օգնություն է եկել , շտապ օգնության բժիշկը ասել է, որ Մանուկյանի ցավերը մարմնի վրայի վնասվածքների հետևանքն են: Այդ ընթացքում հարազատները դիմել են ինձ, ես արագ հասել եմ բաժին, որտեղ պարզվել է , որ բաժնի առաջին հարկից տեսանկարահանում կատարելու համար խուլիգանության կասկածանքով են բերման ենթարկել Մ. Մանուկյանին: Անմիջապես ներկայացրել ենք հանցագործության մասին հաղորդում և միջնորդել ենք նշանակել դատաբժշկական փորձաքննություն`պարզելու համար Մ.Մանուկյանի մարմնի վրայի վնասվածքների առաջացման մեխանիզմը և վաղեմությունը:
Դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը տրվել է Մանուկյանին, ով ուղիղ 16:45 եղել է ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ -ում, սակայն այնտեղ իրեն ասել են, որ աշխատանքային ժամն ավարտվել է, հերթապահ չունեն և չեն կարող հետազոտություն կատարել, հորդորել են այլ օր մոտենալ»,-հայտնեց պաշտպան Գայանե Պապոյանը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱՄՆ-ում ՀՀ քաղաքացիներն օգնության կարիք ունեն

ԱՄՆ-ում ՀՀ քաղաքացիներն օգնության կարիք ունենԼոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել․ «Հարգելի հայրենակիցներ,Կորոնավիրուսի …