Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / Երկրում բեսպրեդել է, բարդակ են սարքել, ինչ ուզում, ոնց ուզում՝ անում են․ Սայաթ Շիրինյան

Երկրում բեսպրեդել է, բարդակ են սարքել, ինչ ուզում, ոնց ուզում՝ անում են․ Սայաթ Շիրինյան

yerevan.today.Երեկ՝ հունիսի 7-ին բուռն վեճ էր տեղի ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանի և Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի միջև, ինչը սկսվել է այն բանից հետո, երբ Շիրինյանը միայնակ իր ավտոտնակում մեքենայի վրա գործ անելիս է եղել և նրան է այցելել Իոաննիսյանը, մեկ ոստիկան, մեկ նկարող և մեկ ուղեկցողի հետ և հորդորել, որ Շիրինյանը դիմակ կրի։
Միջադեպի վերաբերյալ Yerevan.Today-ը զրուցել է Սայաթ Շիրինյանի հետ։

Նա նախ անդրադարձավ Իոանիսյանի հայտարարությանը, որ դեպքով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել և նշեց, որ նման բան տեղի չի ունեցել և չէր կարող արձանագրություն կազմվել։
Ինչ վերաբերվում է ՀԿ հիմնադրի գրառմանը, որ Շիրինյանի ավտոտնակը սեփականաշնորհված է օրենքի խախտումով, նա նշեց, որ դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ «Համատիրության կնիքով այդ գույքը հանձնված է ինձ, դա իմ սեփականությունն է։ Ոչ մի քաղաքում հողը սեփականություն չի տրվում, այլ հողի վրա շինությունն է տրվում, և այդ շինությունն իմ սեփականությունն է»,- ասաց Ոստիկանության գնդապետը։
ՀԿ-ի կողմից հանրային վերահսկողության ակցիա անելու վերաբերյալ, Շիրինյանը նշեց, որ ՀԿ հիմանդիրը միանշանակ չի կարող նման ակցիա անել․ «Սա Նիկոլ Փաշինյանի՝ այդ միջակ լրագրողի հնարքներն են, որ հասարակությանը հրահրում է մեկը մյուսի դեմ։ Ի՞նչ հասարակական վերահսկողության մասին է խոսքը։ Այդ դեպքում դու ասա՝ պարոնայք պողոսներ, զոմբիներ, քրօրենսգիրքը սրանից հետո անվավեր եմ ես ճանաչում։ Քանդվում է էս երկիրը, ոչ մի կառույց այսօր չի գործում, քանդված են բոլոր գերատեսչությունները, սրա մասին պետք է մտածել։ Նիկոլ Փաշինյանը՝ այդ ապաշնորհը, կորոնավիրուսի պայմաններում քարոզչություն էր անում։ Այսօր ինչքան մարդ մահանում է, նրա խղճին է, ինչպես Մարտի 1-ին մահացածների արյունն է նրա խղճին։ Նրանք չեն վայելելու մահացածների արդյունը»։
Շիրինյանի խոսքով, Իոանիսյանին ոստիկան կցելը հերթական ապօրինություններից մեկն է․ «Ի՞նչ գործ ունի ոստիկանը։ Եթե դուք որպես ԶԼՄ գնաք ռեպորտաժի համար բակերում շրջեք, ձեզ ոստիկան կկցե՞ն, շատ ավելի լուրջ կառուց է ԶԼՄ-ն, քան սորոսական որևէ սեկտոր, սակայն ԶԼՄ-ին հաստատ ոստիկան չեն կցի։ Ի՞նչ ապօրինություն է թույլ տալիս այսօր ոստիկանությունը։ Սա նշանակում է, որ երկրում բեսպրեդել է, բարդակ են սարքել, ինչ ուզում են ոնց ուզում են անում են։ Դանիել Իոանիսյանը որի մայրը գնացել և բողոքել է իր տղայի դեմ, այդ հեղինակազրկված մեկը գալիս է իմ սեփականության մեջ ինձ քննադատո՞ւմ է»։
Պարզելու՝ արդյո՞ք Իոաննիսյանի ՀԿ-ն ունի լիազորություն և թույլտվություն հանրային հսկման նման ակցիաներ կազմակարպելու և արդյո՞ք կա որևէ որոշում, Yerevan.Today-ը կապ հաստատեց պարետատան մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի հետ։
Խոսնակը նշեց, որ իր տեղեկություններով, ՀԿ-ների մասով նման որոշում չկա։
Այսպիսով, ստացվում է, որ ՀԿ ներկայացուցիչն իրականացրել է «ինքնիրավչություն», ինչը քրեական օրենսգրքով նախատեսված արարք է։
Ինչ վերաբերվում է, թե ինչո՞ւ են ոստիիկաններն ուղեկցում Իոաննիսյանին, խոսնակը նշեց, որ ինքն էլ չգիտի, թե ինչպես է պատահել, որ ոստիկանությունը Դանիել Իոաննիսյանի հետ է եղել։
Մանե Գևորգյանը խոստացավ ճշտել և մեզ հայտնել, որից հետո, ամբողջ օրվա ընթացքում, այդպես էլ նրա հետ կապ հասատատել չհաջողվեց։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հարց՝ Սասուն Միքայելյանին

Մինչև հարցիս անդրադառնալը, ցանկանում եմ տեղեկացնել, որ քիչ արաջ Աժ ամբիոնից հայտարարությամբ հանդես եկավ Սասուն …