Ուրբաթ , 10 Հուլիսի 2020
Սկիզբ / Հասարակություն / Մի դրդեք, որ բան ու գործս թողնեմ ու պաշտպանեմ իշխանավորների խախտված իրավունքները.Լևոն Բաղդասարյան

Մի դրդեք, որ բան ու գործս թողնեմ ու պաշտպանեմ իշխանավորների խախտված իրավունքները.Լևոն Բաղդասարյան

Մի դրդեք, որ բան ու գործս թողնեմ ու պաշտպանեմ իշխանավորների խախտված իրավունքները։ Իսկ եթե իրավական հարթության վրա ձեզ պատերազմ հայտարարեմ, ձեր արևը կխավարի, իմա, նախադեպ դարձած բազում գործերս` աղանդների, այլասերվածների, օլիգարխների, փողոցի խուժանի և այլն։
Հանրահայտ փաստ է և ապացուցման ենթակա չէ, որ սկսած 1992 թվականից մինչև 2018 թվականը, Հայաստան ապրանք էր ներկրվում ու արտահանվում մոնոպոլ կարգով, բացառապես երկրի բարձր դռան դաբրոյով։ Օրինակ, բենզինը, մազութը, ծխախոտը, շաքարավազը, պարարտանյութերը և այլն։
Ընդունված է կարծել, որ նոր Հայաստանում մենաշնորհ չկա։
Հիմա, երբ Հայաստանից մեծաքանակ ապրանք է ներմուծվում կամ արտահանվում, ոմանք, ովքեր նախկինում ուղղակի կամ անուղղակի եղել են միջնորդավորված դաբրո վերցնողները բարձր դռից, բնականաբար իրենց փայաբաժիններով, չեն կարողանում հավատալ, որ այսօրվա Բարձր դուռը գլոբալ առումով չի տրվել այդ գայթակղությանը՝ բացառապես իր դաբրոյով ներմուծում և արտահանում կազմակերպելու, ուստի նման խոհանոցային հայտարարությունները, երբ զետեղվում են Հայաստանի առաջնակարգ լրատվականներում, գտնում եմ ոչ իրավաչափ և վտանգավոր։

Ինչու՞.

Թող ներվի, սակայն, կարծում եմ, մամուլի իրավունքների պաշտպանության ոլորտում ինձանից շատ գործեր, որպես իրավապաշտպանի, դեռ ոչ մի իրավապաշտպան դատական տիրույթում չի վարել, ընդ որում , գերակշիռ բարենպաստ վճիռներով, ի նպաստ մամուլի, որտեղ անգամ լրագրողի կողմից առերևույթ օրենքների խախտման դեպքում գլխավոր պլան է մղվել իրավունքի գերակայությունը՝ ասոցացված քննադատական դատողությամբ, քաղաքական գործչին, պաշտոնիային ցնցելու, անգամ սադրելու լրագրողի իրավունքով, բայց երբ տևական ժամանակ նույն անձի կողմից նույն տեղում, այն էլ խոհանոցից միատոն ձևով թիրախավորվում է երկրի առաջին դեմքը և դա տարածվում է առաջնակարգ մամուլի միջոցով, առանց լրագրողական հետաքննության, առանց պատասխան խոսքի իրավունքի, ապա, կարծում եմ, որ այդ թերթը վերածվում է թերթոնի, իսկ լրագրողը պատշաճ և որակով չի իրացնում իր լիազորությունները։
Գիտեք, և այստեղ կարևոր չէ, թե ով է Վարչապետը, կարևորը, որ ազգի գերակշիռ մասի կողմից ընտրված Վարչապետի վերաբերյալ ստոր ստեր են տարածում, և որպես սերիալային սենսացիոն նյութ՝ այն մատուցվում է հանրությանը մամուլի միջոցով։ Միգուցե դա ինչ որ մեկի կամ ոմանց շահն է, բայց հաստատ դա երկրի ու երկրի քաղաքացու շահը չէ։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը, խոսելով մամուլի թեմայով, ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե մամուլը, մամուլի ազատությունը, սոցիալական ցանցերի ազատությունը մարդկանց մղում են մահվան՝«մտքով հասնելով հոկտեմբերի 27»

Հայաստանում ստեղծված ակնհայտորեն ճգնաժամային իրավիճակն, երբ ականատես ենք դառնում կորոնավիրուսային ճգնաժամի աննախադեպ խորացմանն, մյուս կողմից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով