Ուրբաթ , 10 Հուլիսի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / Շենգավիթի թաղապետը, տեղակալն ու օգնականը թաղապետարանում ծեծի են ենթարկել համակարգչային օպերատորին .Shamshyan

Շենգավիթի թաղապետը, տեղակալն ու օգնականը թաղապետարանում ծեծի են ենթարկել համակարգչային օպերատորին .Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի և Շենգավիթ վաչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում թաղապետարանի աշխատակցին ծեծի ենթարկելու փաստով։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն է
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանն է
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 15-ին, մոտավորապես ժամը 17։00-ի սահմաններում Հ. Գրիգորյանի աշխատասենյակում թաղապետը, տեղակալն ու օգնականը ծեծի են ենթարկել 52-ամյա Գևորգ Պողոսյանին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծեծի ընթացքում Գ. Պողոսյանը ընկել է գետնին և դա չի խանգարել ծեծողներին և շարունակել են հարվածել։
Պատճառը եղել է այն, որ Գ. Պողոսյանին, ով աշխատում է Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես համակարգչային օպերատոր, թաղապետն ու տեղակալը ասել են, որ նա պետք է աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն Գ. Պողոսյանը մերժել է առաջարկը, ինչից հետո պաշտոնյաները գործի են դրել բռունցքները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Քննչական կոմիտեն դադարեցնում է թղթային դիմումների ընդունման գործընթացը

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «Կորոնավիրուս (Covid-19)» վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով