Ուրբաթ , 10 Հուլիսի 2020
Սկիզբ / Հասարակություն / Վովան՝ բանտի ճանապարհին. ո՞ր դրվագով են դատելու

Վովան՝ բանտի ճանապարհին. ո՞ր դրվագով են դատելու

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տարածել է հայտարարություն ու տեղեկացրել, որ ՀՔԾում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր: Խոսք է գնում, մասնավորապես, պետությանը պատճառված շուրջ 114 մլն դրամի հասնող վնասի մասին:

Գաղտնիք չէ, թե նախահեղափոխական Հայաստանում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ստվերային դերակատարությունն ինչպիսին է եղել: Այս մարդն, ըստ էության, այն բացառիկ անձանցից մեկն է, ով բոլորից լավ է տեղյակ այն բոլոր մութ անցքերին, որոնք բնորոշ են եղել մինչև ականջները կոռուպցիայի մեջ խրված ու մերժված համակարգին: Վ. Գասպարյանն այդ համակարգի կարևորագույն համակարգողն է եղել, ում գիտությամբ ու վերահսկողության ներքո է գործել ու պարբերաբար վերարտադրվել այլասերված սիստեմը:
Վլադիմիր Գասպարյանի գործերն ակնհայտորեն լավ չեն, և եթե բանը հասել է ՀՔԾ-ի նմանօինակ հայտարարություններին, ապա կարելի է ենթադրել, որ նախկին ոստիկանապետի՝ ճաղերի հետևում հայտնվելու հնարավորությունը ոչ միայն այլևս զրոյական չէ, այլև խիստ հավանական է, ինչն, անկասկած, յուրատեսակ վկայություն կարող է համարվել այն բանի, որ երկրի դատաիրավական համակարգն աստիճանաբար սկսում է գործել նոր տրամաբանության մեջ, աշխատել նախկիններից անկախ, ինչի անհրաժեշտության մասին, ի դեպ, մեկ անգամ չէ, որ իշխանությունները հայտարարել են:
Անհերքելի է, որ նույնիսկ ՀՔԾ հայտարարության մեջ տեղ գտած մեղադրանքերը ոչ լրիվությամբ են ամբողջացնում Վլադիմիր Գասպարյանի գործած հանցանքների ու զանցանքների շարքը (ամենայն հարգանքով՝ անմեղության կանխավարկածի նկատմամբ):
Ի՞նչ է իրենից իրականում ներկայացրել Վովան, մասնավորապես, ՀՀ ոստիկանապետի պաշտոնում:
Ոստիկանական տխրահռչակ ֆեյքերի ֆաբրիկայի հիմնում ու անխնա բուծում, կառույցը սեփական «դուքանի» վերածում, ոստիկանի համազգեստի իսպառ խայտառակում, լրագրողների նկատմամբ ռեպրեսիոն գործողութություններ իրականացնող, համակարգի հայտնի կոֆե եփողների կարգի անարժան դեմքերի կողմից մատուցվող հատուկ ծառայությունների ակնհայտ ու շնաբարո չարաշահում, համակարգը ժամանակի քաղաքական իշխանությունների հլու կամակատարի վերածում, PR կոչվող երևույթի նկատմամբ ունեցած վատառողջ հակվածություն՝ գործ անելու փոխարեն, ոստիկանությունը հանցագործ տարրերի հովանավոր կառույցի վերածում…
Ահա այն ամենն, ինչ Վ.Գասպարյանն իր պաշտոնավարման շուրջ տասը տարիների ընթացքում հասցրել է անել՝ չնայած, եթե, իրեն հարցնելու լինես, անպայմանորեն կչքմեղանա, ինքն իրեն կհռչակի՝ ՀՀ ոստիկանության հիմնադիր ու նախահայր: Այնինչ կառույցի համար մեկ թշնամին է, այն գետնին հավասարեցնողը: Վովան շարքային մենթ է, ոչ ավելին:
Արդյոք հայաստանյան արդարադատությունն իր մեջ ուժ կգտնի՞ մինչև վերջ գնալու ու մեղավորի պատժին հասնելու, թե՞, ինչպես հաճախ է «նոր Հայաստանում» պատահում, կեսից կանգ կառնեն, ու արդարադատությունն էլի կմնա ոտնահարված,այդպես էլ չռեալիզացված:
Եթե իշխանությունները հայտարարում են իսկական հեղափոխություն իրականացնելու, երկրում նոր կարգերի, նոր վարքուբարքի արմատավորման մասին, ապա մերժված համակարգի կարկառուն սպասարկուները չե՛ն կարող, իրավունք չունե՛ն անպատիժ մնալու: Վլադիմիր Գասպարյանի՝ համակարգին հասցված վնասն այնքան մեծ է ու անդառնալի, որ նույնիսկ այսօր, մինչև հիմա ոչ ոք չի կարողանում այն խելքի բերել, դուրս դնել նախկին տրամաբանությունից ու նոր շունչ հաղորդել այս կառույցին:
Նախկինների ազդեցությունը համակարգի վրա ահռելի է և այդպիսին է հատկապես ու նախևառաջ Վովա Գասպարյանի քայքայիչ ազդեցությունը, որից պետք է օր առաջ ազատվել:
ՀՔԾ-ն, ըստ էության, պրոցեսի մեկնարկի սկիզբն է դնում ու հույս տալիս հանրությանը:
Հ.Գ. Ի դեպ՝ ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների քր. գործերը ներկայումս ոչ միայն քննվում են ՀՔԾ-ում, այլ նաև աղմկահարույց գործեր են քննվում Քննչական Կոմիտեի ՀԿԳ բաժնում, որոնք համագործակցում են ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Ծառայությունների հետ:
Տեղեկացնենք, որ աղմկահարույց գործերի հետևում կանգնած է անձամբ Վ. Գասպարյանն, ով ի սկզբանե տեղյակ է եղել ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաների խմբակային հանցագործության մասին և որպես ոստիկանապետ՝ լռել է:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Կորցրածը չի վերադառնում,ինչ էլ որ անես,բայց․․․

Այդ կնոջը,որի մասին ուզում եմ մի քանի խոսք ասել,․ընդամենը մի երկու֊երեք անգամ եմ հանդիպել ու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով