Ուրբաթ , 10 Հուլիսի 2020
Սկիզբ / Հասարակություն / Իրանի օրինակով ստեղծեք Պահապանների խորհուրդ և հեշտացրեք ժողովրդի համար ընտրությունը

Իրանի օրինակով ստեղծեք Պահապանների խորհուրդ և հեշտացրեք ժողովրդի համար ընտրությունը

«Հաջորդ ԱԺ-ում տեղ են ունենալու միայն ու միայն այն ուժերը, որոնք պաշտպանում են 2018-ի հեղափոխության արժեքները»: Այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հաջորդ ընտրությունների ժամանակ այս ցանկությունն իրագործելու համար հարգելի վարչապետին առաջարկում եմ հարևան Իրանի օրինակով ստեղծել Պահապանների խորհուրդ և նախապես ստուգելով թեկնածու առաջադրված անձանց քաղաքական հայացքները և կատարած հայտարարությունները որոշեք թե ով է արժանի դառնալու ձեր սրտի պատգամավորն ու ընդդիմությունը:
Այդպիսով պողոսների համար կհեշտացնեք ընտրությունը: Նա պարզապես կընտրի նրանց ում արդեն դուք նախօրոք ընտրել եք և առանց արգելքի կիշխեք նույնիսկ 40 տարի:
Հիշեցնեմ, որ Իրանում գործում է Սահմանադրության Պահապանների խորհուրդ, որը շարունակաբար մոնիտորինգի է ենթարկում քաղաքական գործիչների ելույթներն ու գործունեությունը և խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ որոշում է նրանց արժանավորությունն ու հեղափոխության արժեքներին համապատասխանությունը: Ընտրություններին կարող են մասնակցել միայն թեկնածուները, որոնք կանցնեն Պահապանների խորհրդի ֆիլտրից:
Ռոբերտ Մարգարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Աղմկոտ բախում՝ ռեստորանում. ի՞նչ էր ասել Նիկոլ Փաշինյանը

Վարչապետ Փաշինյանին ու ընտանիքին Արշակ Զաքարյանին պատկանող Արցախի ռեստորաններից մեկում ՀԴՄ կտրոն չտրամադրելու հետ կապված …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով