Ուրբաթ , 10 Հուլիսի 2020
Սկիզբ / Հասարակություն / Մանվել Գրիգորյանի նկատմամբ շարունակվում է դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը.փաստաբան

Մանվել Գրիգորյանի նկատմամբ շարունակվում է դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը.փաստաբան


Մանվել Գրիգորյանի նկատմամբ շարունակվում է դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը, այս մասին հայտարարություն է տարածել վերջինիս փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
«Հիվանդը գտնվում է անօգնական վիճակում, քանի որ թույլ չեն տալիս բուժումը շարունակել արտերկրում, իսկ Հայաստանում, համաձայն բժշկական էպիկրիզների և բուժող բժշկի մասնագիտական կարծիքի, հնարավոր չէ բուժել, և դրա իրավական հետևանքների պատասխանատուն այլևս գործադիրը և Մանվել Գրիգորյանի քրեական գործը քննող դատավորն է:
25.06.2020 թվականին դատարանում դատական նիստին առողջապահության նախարարի անունից վերջինիս ներկայացուցիչը հայտարարեց, որ եթե առողջապահության նախարարի հրամանով բժշկական կոնսիլիում հրավիրվի, կխախտի օրենքը, որովհետև նման լիազորություններով առողջապահության նախարարն օժտված չէ: Ստացվում է, որ 2019 թվականի հունվարին նույն նախարարի հրամանով նույն հիվանդի համար բժշկական կոնսիլիում հրավիրելը եղել է անօրինական:
Ահավասիկ, ընտրովի արդարադատության և ընտրովի առողջապաության գործառույթների արդյունքը»,-ասված է հայտարարությունում։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հաղթանակի ապրիլը» ոչ լիարժեք է ներկայացրել եղելությունները. չի կարելի ուրանալ Արցախ շահած, պաշտպանած հերոսի վաստակը

Վերջերս, «5-րդ ալիքով» եթեր հեռարձակված «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆլիմը՝ նվիրված Քառօրյա պատերազմին, բավական լայն արձագանք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով