Ուրբաթ , 10 Հուլիսի 2020
Սկիզբ / Հասարակություն / Նիկոլ Փաշինյանը, խոսելով մամուլի թեմայով, ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե մամուլը, մամուլի ազատությունը, սոցիալական ցանցերի ազատությունը մարդկանց մղում են մահվան՝«մտքով հասնելով հոկտեմբերի 27»

Նիկոլ Փաշինյանը, խոսելով մամուլի թեմայով, ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե մամուլը, մամուլի ազատությունը, սոցիալական ցանցերի ազատությունը մարդկանց մղում են մահվան՝«մտքով հասնելով հոկտեմբերի 27»

Հայաստանում ստեղծված ակնհայտորեն ճգնաժամային իրավիճակն, երբ ականատես ենք դառնում կորոնավիրուսային ճգնաժամի աննախադեպ խորացմանն, մյուս կողմից էլ նույն այդ ճգնաժամի հետևանքով բարդագույն իրավիճակ է ստեղծվել տնտեսությունում, իսկ տնտեսագետներն էլ միաբերան պնդում են, որ կորոնավիրուսի տնտեսական վատթարագույն հետևանքներն իրենց զգացնել են տալու ընդամենը մի քանի ամսից (ըստ պաշտոնական ցուցանիշների՝ երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2019-ի մայիսի համեմատ, 12,8%-ով արդեն իսկ պակասել է), կրկին առաջին պլան է մղվում հասարակությանը կառավարելի, պրոցեսներն էլ հնարավորինս կանխատեսելի պահելու հրամայականը:

Հայաստանում նկատվում է երկու զուգահեռ պրոցես՝ մի կողմից՝ խորանում է ճգնաժամը, մյուս կողմից՝ քաղաքական իշխանություններն են փորձում ամրապնդվել բոլոր հնարավոր միջոցներով, և դրա մի դրսևորումներից մեկն էլ, թերևս, ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակն է:
Հատկապես ընդդիմադիր թևից հաճախ է հնչում այն համոզմունքը, որ ՍԴ խնդիրը լուծելուց հետո, երբ մեկ հոգու ձեռքում կկենտրոնանան իշխանության բոլոր թևերը՝ դատականը, գործադիրն ու օրենսդիրն, իշխանություններն անցնելու են չորրորդ իշխանությունը «հորով-մորով անելու» գործին:
Հանուն արդարաթյան պետք է նշել, որ «նոր Հայաստանում» ընդդիմադիր մամուլի նկատմամբ իրականացված հայտնի ոտնձգություններն իսկապես տալիս են նման մտավախության տեղիք, և այդ իմաստով բոլորովին չի բացառվում, որ նույնիսկ ամենաչարագույժ կանխատեսումներն իսկապես իրականանան:
Նիկոլ Փաշինյանը, խոսելով մամուլի թեմայով, ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե մամուլը, մամուլի ազատությունը, սոցիալական ցանցերի ազատությունը մարդկանց մղում են մահվան՝«մտքով հասնելով հոկտեմբերի 27»:
Բավական մեծ աղմուկ է բարձրացել՝ կապված «Հրապարակ«-ի
հեղինակ Էդիկ Անդրեասյանի՝ ոստիկանության քրեական հետախուզություն կանչվելու փաստի հետ: Պատճառն Անդրեասյանի հեղինակած «Բռնապետիկն ու մենք» հոդվածն է. լուծելու են հեղինակին քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Գուցե դեպքը կարող էր մասնավոր թվալ ու ռեզոնանս առաջ չբերել, եթե չլիներ մի հետաքրքրական հանգամանք. այս շրջանում կրկին մեջտեղ է եկել ԶԼՄ-ների դաշտը կարգավորելու հարցը, և, օրինակ, բացի ԱԺ-ում անցկացված համապատասխան հարցի քննարկումից՝ նույն ՏՄՊՊՀ-ն սկսել է ուսումնասիրել լրատվական դաշտում գովազդի քաղաքականության հետ կապված հարցերը:
Խոշորացույց պետք չէ ունենալ՝ տեսնելու, թե իրականում ինչ է տեղի ունենում:
Իշխանությունները համոզված են, որ լրատվական դաշտը խեղդվում է «հակահեղափոխական» մամուլի և այլ ԶԼՄ-ների առատությունից, և իրենց քաղաքական շահերից է բխում դաշտն անցանկալիներից մաքրելն ու տեղը սեփական ԶԼՄ-ներով լցնելը: Իհարկե ԶԼՄ-ների նկատմամբ ակնհայտ գերզգայուն վերաբերմունքը պայմանավորված չի կարող լինել, ասենք, լրագրության՝ որպես մասնագիտության նկատմամբ Փաշինյանի ունեցած անձնական հակակրանքով, քանի որ նա նույնպես, հանրահայտ փաստ է, այդ դաշտից է մուտք գործել քաղաքականություն:
Ազատ խոսքի, քննադատական խոսքի նկատմամբ իշխանությունների ունեցած զգուշավոր վերաբերմունքը մեծամասամբ պայմանավորված է այն չգրանցած հաջողություններով, որոնք այսօր արդեն քաղաքական խնդրի են վերածվել, առաջ է եկել հասարակությանը «չբորբոքելու» գերխնդիր.մի կողմից՝ կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-տնտեսական իրավիճակն է օրեցօր օրհասական դառնում՝ չնայած իշխանությունների լավատեսությանը, մյուս կողմից՝ ընդդիմությունն է համախմբվում. չունենալով լուրջ, օբյեկտիվ կռվաններ, որոնք հասարակությանը զերծ կպահեին համախմբվող ընդդիմությանը սատարելու գայթակղությունից՝ իշխանությունների առաջ ծառանում է ընդդիմադիր խոսքը լռեցնելու հրամայականը:
Արդյոք լրատվական դաշտը սևերի ու սպիտակների բաժանելը կարո՞ղ է լուծել այն խնդիրը, որին հետամուտ են իշխանությունները:
Ենթադրենք՝ մեկ օրում անհետանում են բոլոր ընդդիմադիր ԶԼՄ-ները, դրանից հասարակական կարծիքի կորն ի՞նչ փոփոխության կարող է ենթարկվել, խնդիրները կվերանա՞ն, թե՞ ոմանք կարծում են, որ դրանց մատուցման ձևի հարցն իսկապես այն էական գործոնն է, որը կոնկրետ հարց է լուծում:
Բանն այն է, որ հայ հասարակությունը կամ դրա գերակշիռ հատվածը սեփական կյանքի, իսկ առավել ևս իշխանությունների մասին պատկերացում, կարծիք կազմում է ոչ այնքան այս կամ այն ԶԼՄ-ի շնորհիվ, որքան՝ սեփական կյանքի որակի:
Ակախ այն բանից, թե այս կամ այն լրատվամիջոցն այս կամ այն երևույթն ինչ դիտակետից կմատուցի կամ կվերլուծի, մարդիկ ի վերջո սեփական սառնարանի պարունակությունց են վերջնական հետևություն անելու. իրենք լա՞վ են ապրում, թե՞ վատ: Վերջիվերջո նույն նախկին իշխանությունների դառը փորձը պետք է հուշի ներկաներին, որ լրատվական դաշտը վերահսկելով կամ այն գերհագեցնելով՝ խնդիր չի լուծվում, քանի որ եթե այդպես լիներ, ապա նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետ չէր լինի:
Հայաստանը հայտարարված է՝ ժողորդավարության բաստիոն, և եթե իսկապես իշխանություններն ունեն նպատակ՝ երկիրն առաջնորդելու ժողովրդավարության ճանապահով, ապա լրատվամիջոցների նկատմամբ վարվող քաղաքականության հարցում պետք է զերծ մնան, այսպես ասած, կացնային տրամաբանությունից: ԶԼՄ-ները փակելը կամ դրանց գործունեությունն էապես դժվարացնելն առաջ է բերելու հակառակ էֆեկտ, նպաստելու է ճգնաժամի խորացմանը:
Քաղաքական խնդիրները չեն լուծվում ԶԼՄ-ներ փակելով, այլ հանգուցալուծվում են արդյունավետ աշխատանքով, ինչը, ցավոք, այնքան էլ տեսանելի չէ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՀԱՅՀՈՅԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՆԱԽ ԿԱՐԴԱՑԵՔ.«ՀՐԱՊԱՐԱԿ»

«ՀՐԱՊԱՐԱԿ». Այն, թե ինչքան նյարդային են տանում որոշ մարդիկ մեր որոշ հրապարակումներ, գաղտնիք չէ։ Առավոտ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով