Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2020
Սկիզբ / Հասարակություն / Բուքիքիոյի կարևոր արձանագրումները և եվրոպական կառույցների կարևոր ընտրությունը

Բուքիքիոյի կարևոր արձանագրումները և եվրոպական կառույցների կարևոր ընտրությունը

ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ուղղված Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի պատասխան նամակը պարունակում է այն առավելագույնը ինչ կարելի էր ակնկալել այդ հանձնաժողովից:
Հիշենք, որ Վենետիկի հանձնաժողովը եվրոպացի անկախ իրավաբաններից բաղկացած խորհրդատվական հանձնաժողով է և չունի քաղաքական գնահատականներ տալու ոչ լիազորություն և ոչ էլ գործառույթ: Այլ խոսքով Վենետիկի հանձնաժողովի նախագահից չէր կարելի սպասել դատապարտել կամ հաստատել ՍԴ-ի հետ կապված Հայաստանի իշխանությունների քայլերը: Այդ կապակցությամբ քաղաքական գնահատականների պիտի սպասել Եվրոպայի հանձնաժողովի և ԵԽԽՎ-ի պես կառույցներից, որոնք կարծում եմ շատ չեն ուշանալու:
Այդուհանդերձ Բուքիքիոն իր պատասխան նամակում կատարել է մի քանի չափազանց կարևոր արձանագրում, որոնք կարող են և պիտի որ հիմք ծառայեն եվրոպական կառույցների քաղաքական գնահատականների համար:
Առաջին՝ Բուքիքիոն պատասխան նամակում Հրայր Թովմասյանին դիմել է որպես «Հարգելի նախագահ», ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ չբաժանելով իշխանությունների տեսակետը Վենետիկի հանձնաժողովի նախագահը շարունակում է ՍԴ նախագահ ճանաչել Հրայր Թովմասյանին:
Երկրորդ՝ Բուքիքիոն ցավ է հայտնել, որ Հայաստանի իշխանություններն անտեսել են Եվրոպական հանձնաժողովի իրավական խորհրդատվական կառույցը համարվող Վենետիկի հանձնաժողովի տեսակետները: Վենետիկի հանձնաժողովն իր տեսակետներում հիմք է ընդունում իրավական մասնավորապես եվրոպական չափանիշներն ու արժեքները: Վենետիկի հանձնաժողովի տեսակետների անտեսումը նշանակում է անարգալից վերաբերմունք ցուցաբերել եվրոպական արժեքների հանդեպ:
Երրորդ՝ Բուքիքիոն կոչ է արել հարգել Սահմանադրությունը միևնույն ժամանակ ընդգծելով, որ «Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջը»: Հիշյալ կոչն անուղղակի կերպով հաստատում է Հայաստանի իշխանությունների կողմից ՀՀ Սահմանադրության դրույթների կոպիտ խախտումների անընդունելի փաստը:
Այս պահին գնդակը գտնվում է եվրոպական քաղաքական կառույցների դաշտում:
Նրանք ունեն երկու ընտրություն:
Կամ համարժեք գնահատական տալ Հայաստանի իշխանությունների կողմից սահմանադրական կարգի տապալմանը և կամ շարունակելով աչք փակել նման քայլերի դիմաց, մասնավորապես համավարակի պայմաններում վտանգավոր նախադեպ ստեղծել եվրոպական տարածքում արդեն իսկ նման հակումներ դրսևորած այլ իշխանավորների համար:
Ռոբերտ Մարգարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՍԴ-ի դատավորի թեկնածուն չցանկացավ քավության նոխազ դառնալ

ՀՀ կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու ներկայացված Վահրամ Ավետիսյանը հետ է վերցրել իր համաձայնությունը: Չի …