Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2020
Սկիզբ / Հասարակություն / ՍԴ-ի շուրջ խճճվող կծիկը կարող է բացել եվրոպական կառույցների համարժեք գնահատականը

ՍԴ-ի շուրջ խճճվող կծիկը կարող է բացել եվրոպական կառույցների համարժեք գնահատականը

Գնալով երևան է գալիս ՀՀ Սահմանադրական դատարանում իրական ճգնաժամը:
Ըստ երևույթին ՀՀ նախագահը հայտարարել է, որ չի ստորագրելու Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին ԱԺ-ի ընդունած որոշումը: Իհարկե դա այնքան էլ անսպասելի չէր: Եթե նախագահը ինքն իրեն զրկել էր մայր օրենքում փոփոխությունը ստորագրելու իրավունքից իմաստ չուներ ստորագրել այդ փոփոխությունների արդյունքում Սահմանադրական դատարանի մասին կատարվող օրենքում փոփոխությունները:
ՍԴ-ի շուրջ սցենարը երեք հնարավոր զարգացում կարող է ունենալ:
Ա. ԱԺ նախագահը հիշյալ օրենքը կստորագրի 21 օր անց, ինչը թույլատրված է Սահմանադրությամբ:
Բ. ՀՀ նախագահը ԱԺ-ի ընդունած որոշումը կուղարկի ՍԴ:
Գ. ԱԺ նախագահը հերթական հակասահմանադրական քայլը կատարելով և հիմք ընդունելով ՀՀ նախագահի կողմից արված հայտարարությունը ժամկետից շուրջ կստորագրի ընդունված որոշումը:
Առաջին երկու սցենարների դեպքում որոշակի ժամանակով երկիրը կզրկվի Սահմանադրական դատարան ունենալուց, քանի որ այդ ընթացքում պարզ չէ թե երբ կընտրվեն կամ ընդհանրապես կընտրվեն ՍԴ նոր դատավորներ: Դրանք կլինե՞ն երեքը, թե՝ երկուսը:
Երրորդ սցենարը թերևս ամենավտանգավորն է: Դա իհարկե իշխանություններին թույլ կտա շտապ լուծել հարցը և ընտրելով երեք նոր դատավորներ ու դատարանի նոր նախագահ բոլորին կանգնեցնել կատարված փաստի դիմաց: Սակայն պատմությունը դրանով չի ավարտվելու: Բնականաբար ԱԺ նախագահի հերթական հակասահմանադրական քայլը վիճարկվելու եվրոպական դատարաններում: Այդ դեպքում կարելի է արդեն գուշակել թե ինչպես են լինելու եվրոպական դատարանների կայացրած վճիռները, որի արդյունքում կարող է անօրինական ճանաչվել գործող ՍԴ-ն ու բնականաբար նրա ընդունած բոլոր ակտերը:
Երեք սցենարների դեպքում էլ Հայաստանում իրավական առումով քաոսային վիճակ է սպասվում, որի արդյունքում առնվազն մեկ ամիս գոյություն չի ունենալու ՍԴ կամ գոյության դեպքում խիստ հարցական է լինելու նրա լեգետիմությունն ու ընդունած ակտերի իրավական արժեքը:
Հիշյալ քաոսաին վիճակից դուրս գալու ամենահեշտ միջոցը կարող է սկսված գործընթացից իշխանությունների հրաժարումը և օրինականության դաշտ վերադառնալը լինել, ինչը գրեթե բացառվում է:
Այս փուլում չափազանց կարևոր ու ճակատագրական կարող է եվրոպական կառույցների համարժեք գնահատականը, որն այս պահին կարծես թե միակ գործոնն է, որը կարող է իշխանություններին հետ պահել այնպիսի քայլերից, որոնք առավել բարդացնելու են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն ու առավել խճճելու են առանց այն էլ խճճված կծիկը:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՀՀ Վարչապետը միջպետական դաշնակցային հարաբերությունները շփոթում է ժողովուրդների բարեկամության հետ

Ռուսական ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսաստանում պետք է …