Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2020

Դեղին քարտ՝ իշխանություններին. կարմիր գծեր են հատվել

Նախօրեին «Արմնյուզ»-ի ու «5-րդ ալիքի» ուղղությամբ ոստիկանության դրսևորած մանրախնդրությունը, որը շատերը գնահատում են՝ վերևից իջած պատվեր՝ քաղաքականենթատեքստ ունեցող, բավական լայն արձագանք է ստացել  նաև աշխարհում. մասնավորապես՝ տեղի ունեցածին անդրադարձ են կատարել համաշխարհային մամուլիայնպիսի հսկաներ, ինչպիսիք The Washington PostThe New York Times  պարբերականներն են ու ABC հեռուստաալիքը: Համաշխարհային հեղինակավոր ԶԼՄ-ներն, ըստէության, ոչ երկիմաստ կերպով իրենց ուղերձն են փոխանցել հայաստանյան իշխանություններին: Միաժամանակ ակնհայտ է, որ նախազգուշական այդ ուղերձներիհեղինակները ոչ միայն կամ գուցե ոչ այնքան համապատասխան ԶԼՄ-ների խմբագրություններն  են, որքան՝ այն շրջանակները, որոնք, ըստ էության, կանգնած են դրանց թիկունքին:

Հայաստանում մամուլի, խոսքի ազատության նկատմամբ դրսևորվող ոչ բարեհաճ վերաբերմունքը հատկապես վերջին ժամանակներում ինքնատիպ,նոր դրսևորումներ է ձեռք բերել: Ամեն ինչ կարծես թե փորձ է արվում տեղավորել օրենքի տառի համատեքստում, սակայն, փաստորեն, ինչպես կարելի է անսխալորեն եզրակացնել, իշխանություններին ոչ մի կերպ չի հաջողվում հաջող «մասկիրովկա» անել իրենց՝ բոլորի համար անթաքույց դարձած վերաբերունքը քննդատական խոսքի նկատմամբ:
Այս իմաստով միջազգային ԶԼՄ-ների համապատասխան արձագանքը պետք է համարել՝ արձագանք ոչ միայն կոնկրետ երկու հայկական հեռուստաընկերությունների նկատմամբ դրսևորած վերաբերմունքի, որքան դիտարկել շատ ավելի գլոբալ համատեքստում:

 Թվում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, լինելով Հայաստանի նորանկախ պատմության մեջ Արևմուտքին (կամ առնվազը Արևմտյան որոշ շրջանակներին) ամենամոտ կանգնածը, պետք է որ որոշակի առավելություններ ունենար նախորդների նկատմամբ, և Արևմուտքի վերաբերմունքն ակնհայտորեն ոչ ժողովրդավարական դրսևորումներին, որ ժամանակ առ ամանակ տեղ են գտնում երկրում, պետք է որ այնքան էլ սուր դրսևորումներ չստանար: Մինչդեռ վերոհիշյալ ԶԼՄ-ների արձագանքը կատարվածին վկայում է այն մասին, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ, և առնվազը կան կարմիր գծեր, որոնք հայաստանյան իշխանություններին անցնել թույլ չեն տալու նույնիսկ այն դեպքում, եթե Հայաստանը մի օր որոշի ասենք անդամակցել ՆԱՏՕ-ին: Աշխարհում կան բոլորի վրա տարածվող խաղի կանոններ, և Հայաստանն այդ իմաստով չի կարող բացառություն դառնալ. խաղի այդ կանոններից մեկն էլ ազատ մամուլն է, քննադատության նկատմամբ պարտադիր կարգով դրսևորվելիք հանդուրժողականությունը:

Հայաստանում այլևս վտանգվա՞ծ է հանդուրժողականությունն ազատ խոսքի նկատմամբ: 
Ակնհատ է, որ դա այդպես է, և խոսք չի կարող գնալ ընդամենը հատվածական դրսևորումների մասին, և դա, ըստ էության, գիտակցում են նաև Արևմուտքում:
Մյուս կողմից՝ ոմանք տեղի ունեցածը կարող են գնահատել որպես Արևմուտքի յուրատեսակ ուղերձ՝ Փաշինյանին որոշակի իմաստով նաև կոնտեքստից դուրս գտնվող, և կարող է ստեղծվել տպավորություն, որ, դրսևորվող բծախնդրությունն առավելապես արդյունք է Արևմոտքի չբավարարված ամբիցիաների: Գուցե այս ամենում դա էլ կա, բայց ակնհայտ է, որ դրա չափաբաժինը չի կարող գերակշռող լինել: Խնդիրն, այնուամենայնիվ, հենց խոսքի վտանգված ազատությունն է, և եթե Հայաստանն իսկապես ցանկանում է ինտեգրվել Արևմուտքին, ապա դա չի կարող տեղի ունենալ առանց հստակ կանոնների պահպանման, որոնցից մեկն էլ ազատ խոսքն է:
Մեկ այլ տեսանկյունից՝ արևմտյան այն ուժերը որոնք բավական սուր են արձագանքել Հայաստանում կատարվածին, ակնհայտորեն այդպես են վարվել՝ ելնելով նաև պրագմատիկ հաշվարկներից:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բնավ հավերժական չէ, և եթե հիմա չդրսևորվի հանդուրժողականություն ազատ խոսքի, ընդդիմադիր հայացքներ ունեցող ԶԼՄ-ների նկատմամբ, ապա վաղն, երբ Փաշինյանի փոխարեն իշխանություն կլինեն բոլորովին ուրիշ մարդիկ, բումերանգի օրենքով ամեն բան կարող է շրջվել հակառակ, և նոր իշխանությունները բարոյական իրավունք կստանան՝ հետապնդելու արդեն իրենց ընդդիմացող լրատվամիջոցներին: Իսկ սա ոչ մեկին հարկավոր չէ, հատկապես՝ Արևմուտքին, սա ճանապարհ է, որը ոչ մեկին լավ տեղ չի հասցնելու, և իշխանություններին հատկապես: Չկա այն գինը, որը վճարելով՝ ՀՀ իշխանությունները կարող են քարտ-բլանշ ստանալ առնվազն որոշ արժեհամակարգային խնդիրներում, որոնցից կարևորագույններից է նաև խոսքի ազատությունը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

AP Top News at 9:39 am EDT – Las Vegas Sun

AP Top News at 9:39 am EDT – Las Vegas Sun https://ift.tt/37OSd2A Published Tuesday, Oct. …