Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2020
Սկիզբ / Հասարակություն / Սպիտակ Տան խոսնակի ակնարկը վերաբերում է Հայոց Ցեղասպանության հուշարձանի պաշտոնական անվանակոչմանը, ոչ թե պատմական իրողությանը

Սպիտակ Տան խոսնակի ակնարկը վերաբերում է Հայոց Ցեղասպանության հուշարձանի պաշտոնական անվանակոչմանը, ոչ թե պատմական իրողությանը

Սպիտակ Տան խոսնակն այսօր անդրադարձել է ԱՄՆ-ում բողոքի վերջին ցույցերի ժամանակ վանդալիզմի զոհ դարձած մի շարք հուշարձաններին այդ թվում Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղադրված «Armenian Genocide Memorial»-ին:

Սպիտակ Տան խոսնակի կողմից Genocide եզրույթի օգտագործումը տարբեր քննարկումների առիթ է դարձել:
Որքան էլ որ Հայոց Ցեղասպանությունն իր իսկական անունով կոչելը կարող է ոգևորիչ համարվել, այդուհանդերձ չի թվում, որ Սպիտակ Տան խոսնակի արտահայտություններից նման եզրակացություն կարելի է կատարել և կամ դա վկայում է այդ կապակցությամբ ԱՄՆ վարչակազմի քաղաքականության մեջ ինչ-որ փոփոխության մասին: 
Սպիտակ Տան խոսնակի ակնարկը վերաբերում է ոչ թե Հայոց Ցեղասպանության պատմական իրողությանը, այլ դրա զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանին, որի պաշտոնական անվանակոչումը հենց այդպիսին է՝ «Armenian Genocide Memorial»: 
Զարմանալի պիտի թվար եթե ԱՄՆ նախագահի խոսնակը փորձելով աղավաղել պաշտոնապես գրանցված անվանումը Genocide-ը փոխարիներ մեկ այլ եզրույթով, ինչը կարելի էր «բարոյական վանդալիզմ» անվանել:

Ռոբերտ Մարգարյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայոց լեզուն որբի գլո՞ւխ է, որ ամեն գնացող-եկող վրան դալլաքչիություն սովորի. Սերժ Սրապիոնյան. Yerkir

Հայոց լեզուն որբի գլո՞ւխ է, որ ամեն գնացող-եկող վրան դալլաքչիություն սովորի. Սերժ Սրապիոնյան Էս ի՞նչ …