Երկուշաբթի , 10 Օգոստոսի 2020
Սկիզբ / Սփյուռք / Կորցրածը չի վերադառնում,ինչ էլ որ անես,բայց․․․

Կորցրածը չի վերադառնում,ինչ էլ որ անես,բայց․․․

Այդ կնոջը,որի մասին ուզում եմ մի քանի խոսք ասել,․ընդամենը մի երկու֊երեք անգամ եմ հանդիպել ու այնպես է տպավորվել հոգուս խորքում,որ կցանկանայի տպավորություններս ձեզ հետ կիսել;Առաջին անգամ,երբ նկատեցի,ուշադրությունս սևեռվեց՝ ո՞վ էր նա,հագ ու կապն ինձ զարմացրեց մի պահ,թեպետ ես դրան երբեք ուշադրություն չեմ դարձնում։Ինձ համար կարևորը ուղեղի պարունակությունն է և հոգու գեղեցկությունը ու մեկ էլ հետաքրքիր զրուցակից լինելու փաստը։Այդ ութսունին մոտ տիկնոջ հագուստն ամբողջովին բրենդային էր,բարձրակրունկ կոշիկների վրա հազիվ էր կարողանում քայլել,բայց զարմանալիորեն չէր նահանջում դրանք կրելու գայթակղությունից։Թեպետ դա այն միջավայրը չէր,որտեղ կարելի էր այդպես ներկայանալ։Բայց Թագուհին համառորեն չէր ցանկանում բաժանվել այդ թանկարժեք հագուստներից;Լրագրողին հատուկ հետաքրքրասիրությամբ, սկսեցի նրա մասին հարցուփորձ անել ճանաչողներից։

Պարզվեց,որ նա քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի զոքանչն է։

Եվ,ինչքան սկսեցի փորփրել նրա մասին տեղեկություններ իմանալու ցանկությունս,այնքան կրկնապատկվեց հարգանքը վերջինիս հանդեպ։Բավականին մեծ դժվարություններ է կրել այս կինը երիտասարդ տարիներին,կորցրել է ամուսնուն շատ ջահել հասակում ու մնացել միայնակ երեք մանկահասակ երեխաների հետ։Չի ընկճվել այդ դժվարությունների ու բարդույթների մեջ խճճված,կարողացել է կամքի մեծ ուժ դրսևորել ու մեծացնել երեք դուստրերին։Պատկերացնու՞մ եք, ինչ դժվարությունների միջով է անցել,անգամ թրաք է վարել,այն մեծ մեքենաներից,որ միայն տղամարդիկ են կարողանում գլուխ հանել։Ոչ միայն մեծացրել,այլև երեքին էլ բարձրագույն կրթության է տվել,իրենց նպատակներին հասցրել։Իսկ հիմա աղջիկները,որոնցից մեկը՝ Արմենուհին,Րաֆֆի Հովհաննիսյանի կինն է,մյուս երկուսն էլ մեծահարուստ կանայք են այս երկրում,ցանկանում են մոր կորցրած երիտասարդ տարիներն իրենց հոգատարությամբ ու նվիրվածությամբ լցնել։Այդ ամենը,ինչ նա ունի,թե բնակարանը,թե թանկարժեք հագուստները,ամեն ինչ աղջիկներն են տրամադրել,ցանկանալով վարձահատույց լինել այն կորցրած երիտասարդ տարիների դիմաց։Իսկ ինչ էլ անեն,կորցրածը երբեք չի վերադառնում,տեղը մնում է դատարկ։Այնուամենայնիվ,մի բան էլ կա,որ ժողովրդի մեջ թևավոր խոսքի պես շրջում է՝ մարդու վերջը լավ լինի։Իսկ դա երևի ամենացանկալին է․․․

  Հայկուշ Նազինյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Այսօր ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ, ԼԵԳԵՆԴԱՐ ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ օրն է:

Այսօր ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ, ԼԵԳԵՆԴԱՐ ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ օրն է: 2007 թվականի հուլիսի 9-ի առավոտյան Էլվինա Մակարյանին …