Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2020
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ:
Ներկայացնում ենք Ա. Հովհաննիսյանի կենսագրությունը.
Ծնվել է 1966թ. նոյեմբերի 7-ին Արտաշատ քաղաքում:
1993թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ «ֆիզիկական կուլտուրա» մասնագիտությամբ:
1985-1987թթ. Ծառայել է զինված ուժերում:
1990-1991թթ. Արտաշատի ներքին գործերի բաժնի պարեկապահակետային ծառայության միլիցիոներ:
1991թ. Ազատվել ՆԳ մարմիններում ծառայությունից:
1993-2000թթ. Արտաշատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր:
2000-2002թթ. Արտաշատի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր:
2002-2007թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:
2007-2008թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:
2008-2012թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ:
2012-2014թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետ:
2014-2016թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետ:
2016-2018թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ:
2018-2019թթ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:
12.06.2019-17.09.2019թթ.` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:
ՀՀ ոստիկանության պետի 2019թ. սեպտեմբերի 17-ի թիվ 2624-Ա հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնին:
Պարգևատրվել է՝
ԼՂՀ Նախագահի հրամանագրով.
2002թ. Մարտական ծառայության մեդալով:
ՀՀ Նախագահի հրամանագրերով.
2010թ. Մարտական ծառայության մեդալով, 2016թ. «Հասարակական կարգի գերազանաց պահպանման համար» մեդալով:
Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի երեք որդի:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վովան՝ բանտի ճանապարհին. ո՞ր դրվագով են դատելու

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տարածել է հայտարարություն ու տեղեկացրել, որ ՀՔԾ–ում քննվող բազմադրվագ քրեական գործով …