Երկուշաբթի , 10 Օգոստոսի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / Հնարավոր է` արտակարգ դրությունից անմիջապես հետո էլ հարսանիքները, կնունքները չթույլատրվեն

Հնարավոր է` արտակարգ դրությունից անմիջապես հետո էլ հարսանիքները, կնունքները չթույլատրվեն

Այսօր կառավարության շենքի առջև ռեստորանային բիզնեսի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին ամբողջովին վերաբացել ռեստորանային համալիրները և հանդիսության սրահները, որոնցում արտակարգ դրությամբ պայմանավորված հավաքույթներ անցկացնել չի թույլատրվում։

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի հետ՝ ստանալու ցուցարարներին հուզող հարցերի պատասխանները: Ըստ Մանե Գևորգյանի՝ ակտիվիստների խնդրին արդեն իսկ լուծում տրվել էր. «Այս ընթացքում լուծում, ամեն դեպքում, առաջարկվել էր՝ կառավարության ընդունած ֆինանսական աջակցության ծրագիրն էր, որը նախատեսում էր այդ ոլորտի ներկայացուցիչներին ֆինանսական աջակցություն՝ մեկանգամյա գումարի տեսքով»,- նշեց Մանե Գևորգյանը:
Մամուլի քարտուղարը մեզ հետ զրույցում ասաց, որ պետք է հաշվի առնել կորոնավիրուսով վարակվածների թվի բարձր ցուցանիշը, որով և պայմանավորված է հարսանիքների, կնունքների, հավաքույթների, մեծամասշտաբ միջոցառումների իրականացման արգելքը. «Չի քննարկվում այն հարցը, որ արտակարգ դրության ընթացքում կամ ավարտից հետո անմիջապես թույլատրելի կլինեն հարսանիքները, կնունքները, հավաքույթները: Ամեն դեպքում զգուշությունը շարունակում ենք պահել և ըմբռնումով ենք մոտենում հարցին, այնպես չէ, որ ամբողջությամբ բարձիթողի է հարցը, կառավարությունը մշտապես դիտարկման տակ է պահում այս խնդիրը, հիմա էլ քննարկումներ են գնում, թե էլ ինչպես կարող ենք էլ ավելի թեթևացնել քաղաքացիների բեռը»,- պարզաբանեց մամուլի քարտուղարը:
Մենք անդրադարձ կատարեցինք նաև ցուցարարներից մեկի համեմատությանը, թե՝ «մոլերը ամբողջությամբ բաց են և շարունակում են իրենց բնականոն աշխատանքը, այդ դեպքում մենք ինչու չպետք է աշխատենք». «Դրանք համեմատելու չեն. ջերմաչափվելուց բացի` մարդիկ, որոնք հաճախում են առևտրի կենտրոններ, շարունակում են կրել դիմակ, հաշվարկ է արվում, թե քանի հոգի կարող է խանութի ներսում կանգնել, այդ ամեն ինչը հսկվում է, ինչն անվերահսկելի է, երբ խոսքը գնում է 20, 50, 70, 120 հոգանոց հարսանիքների մասին, որտեղ հնարավոր չէ պահպանել մարդկանց առողջությանն ուղղված կանոնները»,- ընդգծեց Մանե Գևորգյանը:
Մեր այն հարցին, թե առաջիկայում կարելի է սպասել ևս մեկ պետական աջակցության, մամուլի քարտուղարը պատասխանեց, որ պետական աջակցությունն արդեն տրամադրվել է, բայց հարցը մշտապես շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում. «Ես ինքս էլ չգիտեմ, թե որքան ժամանակ է այս վիճակը պահպանվելու, այն սցենարները, որ հնարավոր է փոխվեն, պայմանավորված է միմիայն համաճարակի ոչնչացմամբ, որն անորոշ է, թե երբ կլինի»,- եզրափակեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Վենդետայի» պարտությունը. լույս՝ թունելի վերջում

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, շատերի համար անակնկալ կերպով բավարարել է ՀՀ երկրորդ …