Երկուշաբթի , 10 Օգոստոսի 2020
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Պարզվել է, որ 62-ամյա կինը հանկարծամահ չի եղել. հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով

Պարզվել է, որ 62-ամյա կինը հանկարծամահ չի եղել. հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արարատ գյուղական համայնքի՝ 62-ամյա բնակչուհու սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2020թ. հուլիսի 14-ին «Արարատ ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատ գյուղական համայնքի 62-ամյա բնակչուհին հանկարծամահ է եղել:
Նախնական տվյալներով և կնոջ ազգականների հայտարարության համաձայն՝ վերջիններս, տեղեկանալով, որ նա չի պատասխանում հեռախոսազանգերին, գնացել են կնոջ տուն և նրան հայտնաբերել զուգարանում՝ մեջքի վրա պառկած վիճակում:
Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, վերցվել բացատրություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն:
Դատաբժշկական փորձագետի կողմից կատարված դիահերձման արդյունքում պարզվել է, որ կինը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ նրա մահը վրա է հասել պարանոցի և կրծքավանդակի օրգանների սեղմման պատճառով տեղի ունեցած շնչահեղձության հետևանքով: Բացի այդ, դիակի արտաքին զննությամբ մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերել են քերծվածքներ և արյունազեղումներ:
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի լրացուցիչ զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հարսնաքարի» նախկին տնօրենի կողմից ընկերության գույքը հափշտակելու փաստի առթիվ ՀԿԳ-ում հարուցվել է քրգործ. Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով