Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2020

Չէ, բայց դուք տեսեք թե ո՞նց են սրանք իրենց չափն ու սահմանը անցնում.Հովհաննես Խաչատրյան

Համաճարակ ու պատերազմական իրավիճակ,բայց այդ ամենը չխանգարեց Երևանի քաղաքապետին,որպեսզի քաղաքապետարանում բաժանի 47.000.000 դրամի(մոտ 100.000դոլար) պարգևավճար:

Չէ, բայց դուք տեսեք թե ո՞նց են սրանք իրենց չափն ու սահմանը անցնում:
Փաստորեն քաղաքապետարանում լավ էլ ուտուշ -խմուշա, որովհետև ըստ պաշտոնական տվյալի 47մլն պարգևավճար է բաժանվել ու գիտե՞ք ամենատարօրինակը որն է,որ այդ ամենը արել են ժողովրդից թաքուն ու հրապարակել են այն ժամանակ,երբ բացահայտվել է իրականությունը:
Փաստորեն էս մեր անհայտ կորած օտարերկրյա փեսան(քաղաքապետը)իր մասին հիշեցնել է տալիս միայն այն ժամանակ,երբ քաղաքապետարանում բաժանվում է աստղաբաշխական թվերի հասնող պարգևավճարներ:
Ցավալին այն է,որ այս ամենը կատարվում է այն ժամանակ,երբ մեր երկրում և´պատերազմական իրավիճակ է և´չհաղթահարվող կորոնավիրուս: Մարդկանցից շատերը զրկվել են աշխատանքից,զրկվել են օրվա հացի գումարից ու էս ապիկարները փոխանակ մի բանով օգնեն էս խեղճ ու կրակ մարդկանց, փոխարենը զբաղված են բյուջեն լափելով ու սեփական գրպանները լցնելով:
Հովհաննես Խաչատրյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են. news

Նախօրեին՝ մայիսի 28-ին կորոնավիրուսից մահացածներից մեկը Արագածոտնի մարզի Աղձք համայնքից է։ 61-ամյա կինը, ինչպես NEWS.am-ին …