Երկուշաբթի , 10 Օգոստոսի 2020
Սկիզբ / Հասարակություն / Ժողովուրդ, սա անպայման կարդալ է պետք

Ժողովուրդ, սա անպայման կարդալ է պետք

Գիտե՞ք ինչու է կառավարության հակահամաճարակային քաղաքականությունն ու գործունեությունը սկսվում ու ավարտվում դիմակ կրելու պարտադրանքով: Եթե չգիտեք, ասեմ՝ առողջապահության նախարարությունում ու պարետատանը տգետներ են:

Հիմա բուն պատմությունը:
Իմ ծանոթներից մեկի երկու տարեկան երեխային աղիքային ինֆեկցիայի կասկածով տեղափոխում են ԲԿ: Մորը կորոնավիրուսի թեսթ են անում, դրական պատասխան է ստացվում, իսկ երեխայի թեսթը՝ բացասական:
Հիմա ամենահետաքրքիրը՝ երեխայի հոր մասին սկզբում նույնիսկ չեն էլ հետաքրքրվում, թեև հայրը սեփական նախաձեռնությամբ թեսթ է հանձնում՝ բացասական արդյունքով: Հետո՝ «чем дальше в лес, тем больше дров»:
Պարետատնից զանգահարում են մորը, թե «սննդի խնդիր չունե՞ք»: Ձեր կարծիքով որքա՞ն մեծ կլինի պարետատան զարմանքը, երբ երեխայի մորից իմանում են, որ իրենք դեռ հիվանդանոցում են ու, բնականաբար, սննդի խնդիր չունեն: Իսկ ամենաֆանտաստիկն այն է, որ երբ մորից ճշտում են ընտանիքի կազմը, պահանջում են ընտանիքի չորրորդ անդամի հեռախոսահամարը, որպեսզի նրա հետ խոսեն ու ամենայն հավանականությամբ ինքնամեկուսացման հրահանգ տան, առանց նույնիսկ հետաքրքրվելու և իմանալու, որ այդ չորրորդ անդամը ընդամենը մի քանի ամսեկան երեխա է: Էստեղ երեխայի մոր մոտ արթնանում է ներքին «զադոռնովը», տալիս է համապատասխան հեռախոսահամար ու ասում, որ դեմ չի, եթե կարող են՝ թող կապնվեն ու զրուցեն հետը: Թե ի՞նչ են հասկանալու մեր պարետատան աշխատակիցները մի քանի ամսեկան երեխայի գղգղոցից, միայն իրենց է հայտնի: Բայց այս տիպիկ օրինակը ապացուցում է. որ հակահամաճարակային այս ողջ թատրոնը դիլետանտական ռեժիսուրա ունի:
Հիմա հարց, ո՞ւմ էր պետք էս ամբողջ «բոլոլան», մի քանի ժամում տեղորոշման օրենքն ընդունելը, անձնագրային ռեժիմ մտցնելը, լոքդաուններն ու մյուս դաունները, եթե մեր վիրուսակիր պացիենտների մասին ադրբեջանցիներն ավելի շատ տեղեկատվություն ունեն, քան մեր պարետատունն ու առողջապահության նախարարությունը:
Ինչպես ասում է «Սարոյան եղբայրների» հերոսը՝ բա էսպե՞ս եք «բոլշևիկների դեմն առնելու»: Այ էսպես է կառավարությունը պայքարում վիրուսի դեմ, որ մինչև հիմա դեռ դիմակ ենք կրում ու երկիրը փակել ենք անորոշ ժամկետով:
Էդուարդ Սարիբեկյան
 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով