Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2020
Սկիզբ / Մանկավարժի անկյուն / Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից

Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից

Ինչպե՞ս հանդուրժել, որ 8-րդ դասարանում ուսումնասիրվող  Թումանյանի «Հոգեհանգիստը» հեռացվել է գրականության ծրագրից:
Այն գրվել է 1915-ին՝ Հայոց ցեղասպանության ծանր տպավորություններով, երբ Ամենայն հայոց բանաստեղծը՝ որպես ժողովրդի հայր, հոգեհանգստի աղոթք է ասում «ազգի անբախտ զոհերին»: Նրա աչքի առջև հայ ժողովրդի բնաջնջման ողբերգությունն էր: Բայց «Հոգեհանգիստը» միայն համազգային սուգ չի արտահայտում, այլև՝ համազգային ընդվզման կոչ, որ այլևս ցեղասպանություն չկրկնվի…
Անգամ մեր այսօրվա ծրագրով այդ դասարանում ուսումնասիրվելիք «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունն ու քառյակները հայտնվել են գրականության լրացուցիչ ընթերցանության ցանկում:
Ցավում եմ, որ այդ դասարանում պարտադիր ուսումնասիրության ծրագրում մնացած «Փարվանա» բալլադը՝ նախորդ ստեղծագործությունների համեմատ, շատ ավելի է կարևորվել:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել…

Մտահոգություններս նախագծի աշխատանքային խմբին Ծանոթացա «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» առարկայի նոր չափորոշիչների և ծրագրերի նախագծին: Չգիտեմ՝ թերությունների շղթայի …