Չորեքշաբթի , 2 Դեկտեմբերի 2020

Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին. ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ.Hraparak

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին։

Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախքան ձերբակալելը Ռոբերտ Նազարյանից պահաջել են հարուցված քրեական գործերից մեկով ցուցմունք տալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ խոստանալով դադարեցնել նրա դեմ քրեական հետապնդումը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Նազարյանը հրաժարվել է՝ պնդելով, որ իրեն առաջարկող ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում և ինքը չի կարող ստորագրել դրա տակ, ինչից հետո նրան ձերբակալել են: Այս պահին ճնշումների միջոցով փորձում են ցուցմունք կորզել:
Մանրամասներն՝ առաջիկայում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ռոբերտ Քոչարյանը շուտով կլինի ազատության մեջ «Հրապարակ»

«Հրապարակ»: Սա ցանկություն չէ, որ ունեն շատերը, որոնց այսօր խմբավորում են «ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներ» …