Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / Անլուրջ մարդը, այն էլ պետական կենտրոնական հեռուստատեսության լուրերի գլխավոր խմբագիր.Politik

Անլուրջ մարդը, այն էլ պետական կենտրոնական հեռուստատեսության լուրերի գլխավոր խմբագիր.Politik

Politik.am-ը գրում է․

Հ1-ի հաղորդավար, լուրերի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Սարդարյանը, օրերս անդրադառնալով օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած ահասարսուռ պայթյունին, որը համարվում է մարդկության պատմության մեջ ոչ միջուկային ամենից հուժկու եւ սարսափելի պայթյուններից մեկը, գրել է, որ «Բեյրութում ցույց տվեցին, թե ինչպես պետք է պայթեցնել Ձյունիկի շենքը»։
Մոտ 140 մարդկային զոհի, 5000-ից ավելի տուժածների պատճառ դարձած պայթյունի մասին նման կատակային տոնով գրառում անելիս պետք է լինես անհուսալի ցինիկ։
Լուրջ մարդը, այն էլ պետական կենտրոնական հեռուստատեսության լուրերի գլխավոր խմբագիրը իրեն նման բան թույլ չի տա։ Խոսքը մարդկության ամենից ողբերգական դեպքերից մեկի մասին է, մեր բարեկամ երկրին պատահած ողբերգության։
Լևոն Սարդարյանը այս իշխանության իրական դեմքն է։ Նրանք դեռ չեն գիտակցում, որ պետական պաշտոններ են զբաղեցնում, նրանք իրենց նախկին ֆեյսբուքյան ստատուսչի կարգավիճակից դուրս չեն եկել։ ՈՒ այստեղ մտածելու առիթ ունեն այն մարդիկ, ովքեր նրանց նշանակել են այդ պաշտոններում։
Կից նյութ՝ Լևոն Սարդարյանի մասին և պարզ կդառնա, թե իրականում է  ով է Պետական հեռուստատեսության լուրերի գլխավոր խմբագիրը.
https://www.usarmenianews.com/am-n-10222.html
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Անկախության հռչակագիրը և սփյուռքը

Օգոստոսի 23-ին լրացավ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակը: Փաստ է, որ Անկախության հռչակագրում սփյուռքահայության մասին …