Չորեքշաբթի , 2 Դեկտեմբերի 2020

Վարչապետին ասա հեղափոխության օրերին կնոջդ եմ պաշտպանել, արի հիմա էլ դու ինձ պաշտպանի

Մարդիկ կան, ովքեր իրենց համարում են հեղափոխականներ և կարծում են, որ օրենքից դուրս են։ Իրենց կարելի է հանիրավի վիրավորել, իսկ երբ դատարանը գտնում է , որ պետք է պատասխանատվության կանչվեն, դիմում են վարչապետին, թե արի մեզ, հեղափոխականներիս պաշտպանի, դատարանները արդար չեն։Զորորինակ , կիսաբաց լուսամուտների դժբախտ հայկազը:
Այս երիտասարդը տարիներ առաջ առիթը բաց չէր թողնում ինձ գովաբանելու, մեծարելու համար, երբ շահ ուներ, առավոտից գիշեր զանգում էր , խնդրում էր, որ ես իրեն հրավիրեմ ԱՄՆ: Հենց մերժել եմ՝ սկսել է:
Այսօր, հայկազն ատելության քարոզ է անում իմ հասցեին, գրում է ստահոգ լուրեր, սպառնում է , որ եթե դատարանն իր պատկերացրած արդարադատությունը չիրականացնի, ապա ինքը գիտի, թե ինչպես կվարվի ինձ հետ։
հայկազիկ, եթե սա է քո պատկերացրած Հայաստանը, ապա իմ պատկերացրած Հայաստանն այլ է։
Հայաստանում յուրաքանչյուրը պետք է ապրի արժանապատիվ ու քո նմանները չեն խուսափելու կատարած անօրինականությունների համար պատասխան տալուց։
Եթե այդքան հայրենասեր ես խաղում, ոչ թե լայվ մտի՝ վարչապետին ասա հեղափոխության օրերին կնոջդ եմ պաշտպանել, արի հիմա էլ դու ինձ պաշտպանի, այլ հանրությանն ու վարչապետին պատմի, թե ինչպես ես բանակից ազատվել և ում փողերոով։
Իսկ իմ նկատմամբ բոլոր ասածներիդ ու արածներիդ համար,այդ թվում այս վերջին լայվերով սպառնալիքներիդ համար պատասխան ես տալու ՕՐԵՆՔՈՎ:
Ինչքան կեղտոտ բերանդ բացես՝ այդքան պատժվելու ես:
Գ.Մանուկյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com