Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2020
Սկիզբ / Մանկավարժի անկյուն / Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են… Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա…

Ես չգիտեմ՝ մեզ ծաղրու՞մ են… Եթե՝ այո՛, այս ծաղրին չենք դիմանա…

Այսօր կարդացի ամերիկացի գրողի մի ստեղծագործություն՝ նոր նախագծով նախատեսված:

Ինչու՞ գրականության դասաժամին պիտի քննարկենք Փարիզում կատարված մի ոճրագործություն երկու կանանց սպանության մասին, երբ մեր դասագրքերից այս նոր նախագծով հեռացվում են Մեծ եղեռնի թեմաները՝ մոռացության տալով մեկուկես միլիոն զոհերի հիշատակը: Դաժան սպանությունների շա՞րք է պետք, հիշենք Սումագայիթի ու Բաքվի ոճրագործությունը, կացնահարված հայ սպային, ապրիլին գլխատված մեր զինվորին ու բազում զոհերի…, որ անօրեն թշնամու կողմից է կատարվել:
Պարզվում է՝ այս «նորով» ուսուցիչը պետք է դետեկտիվ ժանրի ստեղծագործություններ կարդա, որ աշակերտների հետ քննարկի, թե ինչպիսի տրամաբանական մտածողությամբ են պարզվում սպանությունները: Խոսքը Էդգար Պոյի «Սպանություններ Մորգ փողոցում» պատմվածքի մասին է: Եվ ո՞վ էր նման հանցանքի «հեղինակը», մի կապիկ, որ ածելին ձեռքին՝ փախել էր տիրոջից ու պատուհանից մտնելով պատահական մի տուն՝ իր «ոճով» դաժանորեն սպանել էր երկու կանանց:
Երիտասարդ Դյուպենը, ով ունի արտասովոր վերլուծական ունակություններ, հետախուզում է երկու կանանց առեղծվածային սպանությունը: Հանցագործին գտնելու նրա ոճին իմ սերնդակիցները ծանոթ են երևի Շերլոք Հոլմսի և Էրքյուլ Պուարոյի կերպարներով խորհրդային տարիներին հեռուստաէկրանին երևացող դետեկտիվ ֆիլմերից: Ստացվում է, որ մեր աշակերտների հետ մայր ու աղջկա սպանության դաժանություն պիտի քննարկենք, երբ երիտասարդ աղջկա դեմքը այլանդակված, աչքերը դուրս պրծած, մարմինը ամբողջովին քերծված ու պլոկված խցկված էր ծխնելույզը, իսկ մոր մարմինը հրեշավոր ձևով խեղանդամված էր, ոսկորները տեղահան եղած, կոկորդը սուր գործիքով կտրված, գլուխը մարմնից անջատված…
Գուցե հիշեցնե՞մ այս գրականությունը դպրոց ներմուծող անձանց, որ ի տարբերություն կապիկի բնազդորեն կատարած գործողությունների՝ հայի հանդեպ կատարված բոլոր ոճրագործությունները կանխամտածված են եղել, որոնք, սակայն, մեր օրերում միտված են մոռացության տալ:
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վարչապետի առանձնատան վերանորոգման և այլ ծախսերով քանի՞ պապի-տատիների կյանքում լուրջ փոփոխություն կարելի էր առաջացնել. Ռոբերտ Մարգարյան

Վերջին օրերին սոցցանցերի հերթական հերոսը Արտուշ Պապին էր ու դրան զուգահեռ այն պայմանները, որոնց ներքո …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով