Չորեքշաբթի , 2 Դեկտեմբերի 2020

«Ոչ թե ոստիկան է, այլ պատահաբար ոստիկանությունում հայտնված դուխով փալաս». Վասակ Դարբինյան

ՀՀ ոստիկանության համար մեծագույն խայտառակություն է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրների հետ կապված միջադեպը: Իրենց ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու փոխարեն ոստիկանները փաստորեն ներքաշվել են տղայական ռազբորկայի մեջ ու ներկայանում են որպես ծեծվածներ…

Եթե ինչ-որ մեկը ձեռք է բարձրացնում ոստիկանի վրա, ու ոստիկանը չի կարողանում վնասազերծել հարձակվողին, ավելին՝ ծեծ է ուտում, ապա դա ոչ թե ոստիկան է, այլ պատահաբար ոստիկանությունում հայտնված դուխով փալաս, որին, ինչպես դասականը կասեր՝ պատք է հանել համազգեստի մեջից… Իսկ եթե ոստիկանները ստում են, ապա նրանց անհապաղ պետք է քրեական պատասխանատվության ենթարկել ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար:
Այս միջադեպը և դրա շարունակությունը հերթական անգամ հեղինակազրկում է ոչ միայն ոստիկանությանը, այլև ոտնձգություն է առանց այն էլ գետնաքարշ վիճակում գտնվող հայկական ֆուտբոլի նկատմամբ:
Վասակ Դարբինյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վահե Ղազարյանը ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ առաջին տեղակալին ու շտաբի պետին

Հուլիսի 9-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության …