Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2020
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԲԸՄ ԱՍՊԵՏՆԵՐԻՆ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԲԸՄ ԱՍՊԵՏՆԵՐԻՆ

ԳԼԵՆԴԵՅԼ- Սեպտեմբերի 3-ին ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Ասպետների վարչության գործադիր մարմնի ներկայացուցիչներին։ ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացած հանդիպմանը ՀԲԸՄ Ասպետները Գլխավոր հյուպատոսին տեղեկացրեցին իրենց ընթացիկ գործունեության և իրականացվող բարեսիրական ծրագրերի մասին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի միջոցով իրականացվող, լիբանանահայությանն օգնելու նպատակին ուղղված և այլն։

Դեսպան Բայբուրդյանը ներկայացրեց Հայաստանի առանցքային զարգացումները, հուլիսին Տավուշում տեղի ունեցած ադրբեջանական հարձակման և դրա հետևանքների մանրամասները, հայոց պետության պաշտպանունակության ամրապնդման հետևողական ջանքերը։ Անդրադարձ եղավ Բեյրութում օգոստոսին տեղի ունեցած ավերիչ պայթյունին և դրա ողբերգական հետևանքներին, լիբանանահայության ծայրահեղ ծանր վիճակին, հայրենադարձության հնարավորություններին, ինչպես նաև Լիբանանի հայ համայնքին աջակցելուն կոչված չափազանց հաջող հեռուստամարաթոնին, որը տեղի ունեցավ Լոս Անջելեսում օգոստոսի 30-ին, Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի նախաձեռնությամբ։
Գլխավոր հյուպատոսը պատասխանեց մասնակիցների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ պետական կառավարմանը, կրթական ծրագրերի բարեփոխմանը և այլն։
Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպումներին պարբերական բնույթ տալու մասին։
Լուսանկարում՝ ձախից աջ․ Լևոն Նազարեթյան (ՀԲԸՄ ասպետների գործադիր մարմնի քարտուղար), Զավեն Կյուշգերյան (գործադիր մարմնի գանձապահ), Տիրան Ջերեջյան (գործադիր մարմնի նախկին նախագահ), դեսպան Բայբուրդյան, Շահան Մինասյան (գործադիր մարմնի նախագահ), Կիրակոս Մինասյան (գործադիր մարմնի փոխնախագահ):
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով