Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2020

Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս

Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս։

Առավոտվա ժամը 7_ը չկար, որ վեր թռանք հրետակոծությունից։ Անցած օրվա ահռելի ավերածություններից հետո այդ անօրեններն ընտրել են խաղաղ բնակիչներին ոչնչացնելու դաժան ճանապարհը։
Թիկունքում գտնվողներս ամբողջ հայության նման ապրում ենք օրվա լուրերով` երբեմն չգիտակցելով, թե այս ահուսարսափ սփռող արկերը որտեղ են թափվում, և այն տպավորությունն է, որ մեր կողքին ընկան, ու այս անգամ էլ Աստծո զորությամբ փրկվեցինք։
Նման դեպքում հողը չի ճաքում, այլ պատռվում է հողի կուրծքը` պատրաստ տանելու իր ներսը երկրային ամեն ինչ։ Մարտական սխրանքներով հպարտանում ու շատ ժամանակ ամաչում ենք ի տես դարձնել մեր գունատված դեմքը, մեր ծանր հոգեկան ապրումները…
Այդ պահերին շունչներս պահում ենք, կարոտում այն լռությունը, որ երբեմն չենք գնահատել։
Արդեն երկրորդ օրն է, որ համացանցն անհասանելի է, բայց հուսամ՝ օդային տագնապի տակ կատարած օրվա գրառումս մի օր տեսանելի կդառնա։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Ժողովուրդ».Անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է դիմել Պուտինին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտն դարձել անհետ կորած զինծառայողների հարազատների …