Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2020

Որքան եմ երազում մեր խաղաղ օրերը, իսկ մարդասիրության ազնվագույն որակները միշտ կողքիս են

Հոկտեմբերի 8_ն է։
Այդ անօրենները, մարտական գործողություններում ձախողվելով, թիրախավորում են խաղաղ բնակավայրերն ու այնտեղ պատսպարված բնակիչներիս։
Ամբողջ գիշեր հավիտենություն թվաց, դամոկլյան սուրը մեր գլխավերևում էր հրթիռակոծության տեսքով, մահաբեր ռումբերով, որ գալիս էր ոչնչացնելու երկրի երեսից ամեն ինչ։
Նմանապես լուսաբացը դիմավորեցինք օդային տագնապով, որն արդեն տասներկու օր ուղեկցում է մեզ։
Օրերը, ժամերը, րոպեները ճակատագիր են վճռում, որտեղ վհատություն չկա, երբ հայի հաստատակամությունն է չափվում, համառ կամքը, հայրենի հողում ապրելու վճռականությունը, ազատ ապրելու իրավունքը, մեր վերջնական հաղթանակը կռելու հավատը։
Որքան եմ երազում մեր խաղաղ օրերը, իսկ մարդասիրության ազնվագույն որակները միշտ կողքիս են, որ շատ ավելին են տեսանելի դարձնում, քան ես էի պատկերացնում։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով