Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2020

Մեր պարտքերը փակեցին 18-20 տարեկան տղաները, բա մենք իրենց պարտքերը ո՞նց ենք վերադարձնելու…

Քրտինքը՝ վրան, ֆորման՝ փոշոտ, երեսը՝ կրակից այրված, կասկեն՝ ծուռ, աչքերը՝ անքուն, բայց ինչքան սիրուն, ինչքան լավ տղա ա էս Ալբերտը։

Չեմ ներում ինձ, որ ես կամ, ինքը՝ չկա, որ մենք կանք, ինքը՝ չկա, որ մենք դեռ լինելու ենք, ինքը՝ չէ։
Ո՞վ էր ասել, որ հայրենիքի պարտքն ինքը պիտի տա՝ մեր բոլորի փոխարեն։
Բա իրա պարտքը մենք ո՞նց հետ վերադարձնենք, որտե՞ղ ու ո՞նց ես տղուն գտնենք, ծնկի գանք ոտքերի տակ ու ասենք, որ մենք բոլորս իրեն պարտք ենք, մի ամբողջ կյանք, մի ամբողջ հայրենիք ու մի ամբողջ պատմություն ենք պարտք։ Բայց ինքը չկա, ինքն իր՝ գրեթե չապրած կյանքը մեր բոլորի փոխարեն դրեց զոհասեղանին։
Գնաց՝ փոշոտ, հոգնած աչքերով, երեսը կրակից այրված, կասկեն ծուռ գնաց….մեր պարտքերը փակեցին 18-20 տարեկան տղաները, բա մենք իրենց պարտքերը ո՞նց ենք վերադարձնելու։
Նարեկ Բեկթաշյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով