Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2020

Ոչ մի հրադադար չպահպանվեց այդ արյան ծարավ բորենիների կողմից

Հոկտեմբերի 11։

Ոչ մի հրադադար չպահպանվեց այդ արյան ծարավ բորենիների կողմից։ Ամենուր հրթիռակոծություն, ռումբերի պայթյուններ ամբողջ գիշեր։
11_ժամվա ընթացքում պայմանավորված հրադադարը հօդս ցնդեց, գուցե այն միֆ էր, ոչ իրական մի երազ, որ եկավ հուսախաբ անելու մեզ, որին նույնիսկ չհավատացինք։
Աշխարհին այլևս ոչինչ չի մնացել, քան զարմանալ մեր մատղաշ տղաների սխրանքներով, հպարտանալ հայի ոգեղեն կամքով…
Բայց այդ օրերն անցել են, հիմա մենք ենք զարմացած, որ անզոր է աշխարհը ցեղասպան ազգի առջև ու սպասում է հայի վերջնական սպառվելուն։
Եթե 21_րդ դարում պիտի ոչնչանանք աշխարհի տերերի՝ խաղաղության մասին անարդյունավետ կոչերի արձագանքների տակ, ուրեմն պիտի համարենք, որ այս աշխարհում մարդկային ցեղի վերացումն սկսվել է դարերի պատմություն ունեցող հայից, իր ազատ ապրելու իրավունքից զրկված արցախցուց։
Արդեն տասնհինգ օր է, ինչ հայի համբերությունն իր արյամբ է գծվում, այն էլ՝ անզորության մատնված աշխարհի գերտերությունների հայացքի առջև, երբ համայն հայության հետ հերոսական մի պատմություն է կերտվում, որը չի տեսել աշխարհը։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով