Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2020

Բոլոր նահատակված Քաջերը, ինչպես Վարդանանց պատերազմում, անուն առ անուն պետք է Սրբադասվեն

Ակնհայտ է, որ բաքվի կողմից սանձազերծած այս պատերազմում ադրբեջանին չհաջողվեց լուծել իր գլխավոր խնդիրը՝ ետ վերադարձնել իննսունականներին Հայերի կողմից ազատագրված տարածքները: Երկշաբաթյա ընթացքում կրեց միլիարդավոր դոլարների վնաս և շուտով մուրալու է հերթական հրադադարը, հակառակ պարագայում գործելու է պատերազմի օրենքը. Արցախի բանակն անցնելու է հակահարձակման՝ իրականացնելով պատժիչ գործողություններ։
Ակնհայտ է, որ Հայաստանը դիմակայում է ադրբեջանա-թուրքական հրոսակախմբերին, ահաբեկիչ-վարձկաններին:
Ակնհայտ է, որ քաղաքակիրթ աշխարհը, բացի քաղաքական մի քանի հայտարարություններից, կոնկրետ գործողությունների չանցավ։ Ժամն է, որպեսզի խոսքից անցնի գործի:
Իրավամբ, Հայաստանը պատվով է դուրս գալիս իրեն պարտադրված այս պատերազմից և ունի պարտավորություն՝ այն զարգացնելու դիվանագիտական հարթակում։
Իրավամբ, այս գոյամարտը պատվի, արժանապատվության համար գոյապայքար է։ Բոլոր նահատակված Քաջերը, ինչպես Վարդանանց պատերազմում, անուն առ անուն պետք է Սրբադասվեն։
Բարի և առողջ վերադարձ մեր Հերոս Զինվորներին։
Աստված օրհնի Հայաստանը։
Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով